Կրասնոդարում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Կրասնոդարի հայությունը հավաքվել է հայկական Սուրբ Հովհաննես Ավետարանչու եկեղցում` հարգելու համար Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Պատարագից հետո եկեղեցամերձ հրապարակում տեղի ունեցավ սգո հանրահավաք: Ելույթ ունեցան քաղաքի հայ համայնքի եւ այլ ազգային համայնքների ներկայացուցիչները եւ դատապարտեցին արյունալի ողբերգությունը, կատարված Օսմանյան Թուրքիայում մի ողջ ժողովրդի դեմ եւ կոչ արեցին միջազգային հանրությանը հակազդել Թուրքիայի անդամակցությանը Եվրոպական հանրությանը: Հրապարակում հավաքված կրասնոդարցիները կարողացան ծանոթանալ ստենդերին փակցված ֆոտոփաստերին, որոնք անհերքելիորեն վկայում են Հայոց ցեղասպանության մասին, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---