Հայ ուսանողի մարդասպանը խոստովանել է կատարած հանցագործությունը

PanARMENIAN.Net - Այսօր հայտնի է դարձել, որ ձերբակալվել է ապրիլի 22-ին Մոսկվայի «Պուշկինսկայա» մետրոյի կայարանում սպանված 17-ամյա հայ ուսանողի սպանության համար կասկածյալը: Ձերբակալվածը Մոսկվայի դպրոցներից մեկի 11-րդ դասարանցի է, որը խոստովանել է կատարված հանցագործությունը: Մոսկվայի ՆԳՊՎ աղբյուրի տվյալներով, ուսանողը սպանվել է ընկերոջ կողմից աղջկա պատճառով ծագած վիճաբանության ժամանակ: Շաբաթ երեկոյան երիտասարդները վեճի են բռնվել: Կառավարման պետական համալսարանի ուսանողը, Հայաստանում ծված Վիգեն Աբրահամյանցը, սկսել է վիրավորել իր ընկերոջ ընկերուհուն, որը ի պատասխան հանել է դանակը եւ խփել նրան, նշում է աղբյուրը: Ուսանողը մահացել է տեղում: Իրրավապահ մարմինները պնդում են, որ հանցագործությունը կատարվել է կենցաղային հողի վրա: ՌԴ ՔՕ 105 հոդվածով քրեական գործ է հարուցվել, հաղորդել է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---