Այազ Մութալիբով. ԱՄՆ-ն ղարաբաղյան հարցում ղեկավարվում է սեփական շահերով

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն ղարաբաղյան հարցում ղեկավարվում է սեփական շահերով: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը: Նրա խոսքերով, ելնելով այդ շահերից եւ Իրանի հարցի շուրջ լարվածության համատեքստում` Վաշինգտոնին, անկասկած, ձեռնատու չէ անկայունության օջախներ ունենալ տարածաշրջանում: «Եվ այդ առումով, հասկանալի են ԱՄՆ վարչակազմի ջանքերն, ուղղավծ այդ հակամարտության տեղայնացմանը: Սակայն միեւնույն ժամանակ, երբ ԱՄՆ-ն հանդես է գալիս Կովկասի հարավում եւ այլուր հակամարտությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու օգտին, ինքն, օրինակ, չգիտես ինչու հավատարիմ չի մնում այդ սկզբունքներին Իրանի հարցում»,-նշել է նա, հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---