50 տարի առաջ հույներին վերջնականապես արտաքսեցին Ստամբուլից

50 տարի առաջ հույներին վերջնականապես արտաքսեցին Ստամբուլից

PanARMENIAN.Net - Ուղիղ 50 տարի առաջ որոշում կայացվեց, որի մասին գրեթե ոչինչ չգիտեն երիտասարդները և չեն սիրում հիշել տարեցները, գրում է թուրքական Zaman-ը: 12 հազար հույներ, որոնք ծնվել և մեծացել էին Ստամբուլում, արտաքսվեցին Թուրքիայից: Լքելով տները՝ նրանց հետևեցին նրանց կանայք, երեխաներն ու մերձավորները: Այդ ընթացքում Թուրքիայից հեռացավ մոտ 40 հազար մարդ: Բռնի տեղահանումից հետո Ստամբուլի հույն փոքրամասնությունը ուծացավ և մեր օրերին գտնվում է բնաջնջման եզրին: Այս տարին նշանավորվեց այդ ողբերգական իրադարձությունների 50-ամյա տարելիցով: Ինչպես հայտնի է, վերջին տարիները Թուրքիայում անցնում են «նայենք անցյալի աչքերին» կարգախոսով:

«Արտաքսման համար պաշտոնական առիթ հանդիսացան մի կողմից «պետության շահերի դեմ ուղղված գործողությունները», մյուս կողմից Կիպրոսի հարցում Հունաստանի վրա ճնշում գործադրելու ձգտումը: Ոմանք ասում են նաև գաղտնի ծրագրի առկայության մասին. իբր հիանալի հնարավորություն հայտնվեց «ազատվելու» համար հույներից, որոնք դեռ մնացել էին Թուրքիայում հունա-թուրքական բնակչության փոխանակումից հետո: Միայն անձնական իրերով, որոնք կարող էին տեղավորվել մեկ ճամպրուկի մեջ, թողնելով ողջ գույքն ու ունեցվածքը, այդ մարդիկ ստիպված եղան մեկնել 1-2 օրում: Գույքը գրավադրված էր, և այն չէր կարելի վաճառել: Ինձ համար մինչ օրս անհասկանալի է, թե ինչպես կարող էր պետությունն այդքան դաժան լինել: «Վնասակար գործունեության համար» արտաքսված բռնագաղթվածների մեծ մասը 80 տարեկանին մոտ մարդիկ էին, հիվանդանոցների հաճախորդներ, շատերը սայլակներով, այրիներ, հաշմանդամներ, տարեց կանայաք ու տղամարդիկ: Նրանցից ոմանք երբեք դուրս չէին եկել Ստամբուլի սահմաններից: Ընդամենը 22 դոլարով նրանց թողեցին սահմանի այն կողմում: Պնդում էին, որ դա «քաղաքականության պահանջն էր»: Ես չեմ կարող հավատալ, որ քաղաքականությունն այդքան անողոք պետք է լինի:

Կարծում եմ, որ այդ պետությունն երբեք ունակ չէր խաղաղ ապրելու իր բոլոր քաղաքացիների հետ»,-գրում է Հերքուլ Միլասը: Ի հիշատակ այդ իրադարձությունների Թուրքիայի էկրաններ բարձրացավ «Բռնագաղթ» ֆիլմը: Այն լի է տեսարաններով, որոնք ոչ ոքի չեն կարող անտարբեր թողնել: Զարմանալի է, որ տարեց գաղթականների դեմքին ոչ թե ցասում է, այլ ավելի շուտ տարակուսանք: Ֆիլմը սիրո մի պատմության մասին է՝ թուրք պատանու և գեղեցկուհի Էլենիի սիրո մասին: Հույն և թուրք երիտասարնդերը, ինչպես նաև բոլոր թուրքերն ու հույները ֆիլմում մերձեցել են ու հիանալի հարաբերություններ ունեն: Սակայն, մի կողմից, հույն հոր կանխակալ վերաբերմունքը, մյուս կողմից՝ պետության դաժանությունը վերջ են տալի այդ հիանալի կենցաղին: Ֆիլմը տոգորված է ազնվությամբ ու բարիությամբ, զուրկ չէ ինքնաքննադատությունից, կա նաև ներքին բախում: Թեև կինոնկարը չի ցուցադրվել դեռ Հունաստանում, նրա մասին շատ են խոսում:

1964 թվականից 9 տարի առաջ տեղի ունեցան սեպտեմբերի 6-7 իրադարձությունները՝ հույն փոքրամասնության կոտորածը Ստամբուլում 1955 թ., իսկ դրանից 13 տարի առաջ մտցվեց անձնական կարողության հարկը: Այս ամենն ուղեկցվել է փոքրամասնության իրավունքների խախտումով, «քաղաքացի, թուրքերեն խոսիր» արշավներով, խտրականությամբ և օտարների ու յուրայինների վրա բաժանումով:

1955 թ. սեպտեմբերի 6-7-ին տեղի ունեցած հույն փոքրամասնության կոտորածը Ստամբուլում ամենավերջին զանգվածային ջարդն էր Թուրքիայի տարածքում: Ջարդից հետո հույների, ավելի լայն վերցրած ոչ մահմեդական բնակչության, այդ թվում հայերի ու հրեաների, 2,5-հազարամյա ներկայությունը ժամանակակից Թուրքիայի տարածքում ավարտին մոտեցավ: Ըստ թուրքական տվյալների, անկարգությունների հետևանքով զոհվեց 13-16 հույն, այդ թվում երկու քահանա և 1 հայ, քանդվեցին եկեղեցիներ, հրկիզվեցին տներ, վնասվեց քաղաքի ենթակառուցվածքը: Անկարգությունները տարածվեցին Թուրքիայի նաև մյուս քաղաքների վրա, առաջին հերթին Իզմիրի: Ընդ որում Իզմիրում տեղակայված ՆԱՏՕ-ի զորքերը, ինչպես և արևմտաեվրոպական հանրությունը, գերադասեցին չմիջամտել:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---