Ա. Մարգարյան. Ջավախքում նոր աշխատատեղերի ստեղծումը առաջնային խնդիր է

PanARMENIAN.Net - Վրաստանի հայաբնակ Սամցխե-Ջավախք շրջանի հարցում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը բազմիցս ներկայացրել է իր դիրքորոշումը: Այդ մասին Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հայտարարել է իր գլխավորած ՀՀ Հանրապետական կուսակցության ինտերնետ կայքում տեղակայված հարցազրույցում: Առաջին հերթին, նշել է նա, հարկավոր է Ջավախքում այնպիսի սոցիալ-տնտեսական պայմաններ ապահովել, որպեսզի այն չհայաթափվի: «Պետք է նշել, որ ներկայիս ծանր սոցիալական պայմանները վերաբերում են ոչ միայն Ջավախքին, այլեւ ամբողջ Վրաստանին, սակայն Վրացական իշխանությունների հետ բոլոր հանդիպումների ժամանակ մենք շեշտում ենք այս խնդիրը եւ պահանջում Ջավախքի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք»,- հայտարարել է Անդրանիկ Մարգարյանը: Նրա խոսքերով, Հայաստանը իր պատրաստակամությունն է հայտնել գործուն աջակցություն ցուցաբերել Ջավախքում իրականացվելիք սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերին: «Ցավոք սրտի, վրացական կողմը մինչ այժմ խոստումներից բացի որեւէ քայլ չի ձեռնարկել: Չնայած, որ Ջավախքի ճանապարհների վերականգնման աշխատանքները ներառված են հազարամյակի մարտահրավերների ծրագրում, որը կիրականացվի մոտակա երկու տարիների ընթացքում, մեզ այնտեղ հարկավոր է ստեղծել նոր աշխատատեղեր, ստեղծել տնտեսական ենթակառուցվածքներ: Աշխատատեղերի ստեղծումը ավելի առաջնային է` կապված ռուսական ռազմակայանների դուրս բերման հետ, քանի որ բազմաթիվ հայեր աշխատում են այդ ռազմակայաններում եւ վերջիններիս դուրսբերման պարագայում բնականաբար զրկվելու են աշխատանքից»,- նշել է ՀՀ վարչապետը: Նրա խոսքերով, ներկայումս քաղաքական խնդիրների եւ քաղաքական պահանջների ներկայացման ժամանակը չէ, սակայն եթե Վրաստանում քննարկման դրվի այնպիսի սահմանադրության կամ օրենքի նախագիծ, որով նախատեսվում է դաշնային պետության մոդել, ապա այդ դեպքում իհարկե պետք է հաշվի առնվի նաեւ Ջավախքի հարցը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---