Հայոց ցեղասպանության մասին երկու նոր գիրք է լույս տեսել

PanARMENIAN.Net - Վերջերս լույս տեսած պրոֆեսոր Գյունտեր Լեվիի(Մասաչուսեց) «Հայերի սպանդը Օսմանյան Թուրքիայում. վեճ ցեղասպանության մասին» եւ Դոնալդ Բլոքսեմի(Էդինբուրգ) «Մեծ խաղ ցեղասպանության հետ» գրքերում այս բարդ հարցը ըմնբռնելու փորձ է արվում: «Հայերի սպանդը Օսմանյան Թուրքիայում. վեճ ցեղասպանության մասին» գիրքը փորձում է ցույց տալ, թե որքան անէական կարող են դուրս գալ պատմական փաստերը մանրամասն ուսումնասիրության դեպքում, իսկ «Մեծ խաղ ցեղասպանության հետ» գիրքը ուսումնասիրում է սպանդի պատճառներն ու հետեւանքները, ինչին բերեցին 1915 թվականի զանգվածային սպանությունները միջազգային հարաբերությունների բնագավառում: Գյունտեր Լեվիի խոսքերով, երկու կոմերի պատմաբանները զբաղվում են տվյալների «ընտրասերմամբ»: Պետք է նկատել, որ իր դեմ եւս նույն մեղադրանքներն են հնչել. 2005 թվականին Լեւին Middle Easte Quartely եւ Commentary ամսագրերում Լեւին հոդվածներ տպեց, որոնցում հայտնում էր հայերի սպանդի վերաբերյալ իր արած հետազոտությունների արդյունքները. այդ կապակցությամբ խիստ հանդիմանություն ստացավ հայ պատմաբան, ցեղասպանության հայտնի մասնագետ Վահան Դադրյանի կողմից: Դադրյանը ոչ թուրքերեն, ոչ հայերեն, ոչ էլ օսմանյան թուրքերեն չիմացող Լեւիին մեղադրեց մակերեսային վերաբերմունքի մեջ: Լեւին պատասխանեց հանդիմանություններին, եւ նրանց միջեւ վեճը շարունակվում է մինչ օրս:



Լեւին գրում է. «Եթե թուրքական իշխանությունները նույնիսկ չէին ցանկանում մտածել իրենց զինվոր-մահմեդականների հագուստի, գիգիենայի եւ բժշկական ծառայությունների նորմալ լինելու մասին, էլ ի՞նչ կարելի է ասել հայ գաթականների մասին, որոնց իրենք հինգերորդ սյուն էին համարում: Երիտթուրքերի կառավարությունը, որ անտարբեր էր իր ժողովրդի տանհջանքների նկատմամբ, դժվար թե կարեկցանքով վերաբերվեր դավաճանության մեջ մեղադրվող (արդարացի կամ ոչ) տարագրված հայկական բնակչության ահավոր աղքատ պայմաններին»:



«Մեծ խաղ ցեղասպանության հետ» գրքում Դոնալդ Բլոքսեմը ցույց է տալիս, որ 1915 թվականի զանգվածային սպանությունները ինչ-որ տեղ հանդիսացան մի շարք ողբերգական իրադարձությունների գագաթնակետը: Բլոքսեմը նշում է այն փաստը, որ օսմանցի թուրքերը հայերին ոչնչացրել են ոչ թե մի, այլ մի քանի անգամ. կայսրության ողջ տարածքում 1894-1896 թթ. եւ Կիլիկիայում 1909 թ.: Այդ ընթացքում հայկական համայնքները արեւմտյան փիլիսոփայական մտքին, մասնավորապես ազգայնամոլությանը, ծանոթանալու հնարավորություն ստացան, եւ հաճախակի սկսեցին ցուցադրել իրենց անհնազանդությունը: «Մեծ խաղ ցեղասպանության հետ» գիրքը հետազոտում է հայկական ողբերգության միջազգային համատեքստը եւ այլ երկրների ռեակցիան (կամ դրա բացակայությունը) այն ամենի նկատմամբ, ինչը անհավանական մասշտաբների էթնիկական աղետի վերածվեց. «Օսմանյան կայսրության ներքին գործերին մեծ տերությունների խառնվելը գլխավոր գործոն հանդիսացով ցեղասպանության ճանապարհին»,- հաղորդում է Eurasianet-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---