Ռուսաստանում հանձնախումբ է կազմվել Ա-320-ի աղետի պատճառները հետաքննելու նպատակով

PanARMENIAN.Net - Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Ֆրադկովի կարգադրությամբ, Երեւան-Սոչի ավիաչվերթը իրականացնող Ա-320 ինքնաթիռի աղետի պատճառները հետաքննելու նպատակով, Ռուսաստանում կառավարական հանձնախումբ է կազմվել: Այդ մասին հայտարարել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության(ՔԱԳՎ) ղեկավար Արտեմ Մովսիսյանը: Արտեմ Մովսիսյանի խոսքերով, կառավարական հանձնաժողովը չորս խմբի է բաժանվել. տեխնիկական, թռիչքային, օդերեւութաբանական եւ վարչական: Բոլոր խմբերի աշխատանքների մեջ ներգրավված են ՔԱԳՎ եւ Հայաստանի փրկարար ծառայության ներկայացուցիչներ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---