Հրապարակվել են Ա-320 ինքնաթիռի վթարի հետաքննության նախնական արդյունքները

PanARMENIAN.Net - Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հրապարակել է Ադլերի մոտ Ա-320 ինքնաթիռի վթարի հետաքննության նախնական արդյունքները: Հանձնաժողովը վերլուծել է անձնակազմի եւ դիսպետչերների միջեւ բանակցությունների սղագրությունը` մոտեցման, շրջադարձի եւ վայրէջքի վերաբերյալ, ինչպես նաեւ ռադիոլոկատորի տվյալները: Թույլատրված վայրէջքի կատարման ժամանակ օդերեւույթաբանական պայմանների վատթարացման պատճառով դիսպետչերը հրահանգ է տվել անձնակազմին դադարեցնել իջեցումը եւ աջ շրջադարձ կատարել բարձրություն հավաքելով: Ինքնաթիռը սկսել է կատարել մանեւրը, սակայն այնուհետեւ գնացել է իջեցման եւ բախվել է ջրային մակերեսի հետ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---