Իրանը չի վախենում պատժամիջոցներ կիրառումից ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի կողմից

PanARMENIAN.Net - Հինգշաբթի Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը մեղադրել է արեւմտյան տերություններին Թեհրանի միջուկային ծրագրին երկակի չափանիշներով առաջնորդվելու համար: Մամլո ասուլիսի ժամանակ նա նաեւ հայտարարեց, թե Իրանը չի վախենում ԱՄԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցներից եւ պատրաստ է բանակցել «ցանկացած երկրի հետ ճգնաժամից դուրս գալու համար»: Սակայն, ընդգծել է Իրանի նախագահը, նման բանակցությունները չպետք է վարվեն ուժի դիրքերից: «Եթե երեսին դեմ են տալիս հրացանի փողը, ստիպելով ասել այն, ինչ պահանջվում է, կկատարե՞ք այդ պահանջները: Մենք` ոչ»,-հայտարարել է Իրանի նախագահը` մեկնաբանելով եվրապական «եռյակի» եւ ԱՄՆ-ի դիրքորոշումը Իրանի խնդրի վերաբերյալ: Նա կրկին ընդգծել է, որ Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ է եւ չունի ռազմական նշանակություն: «Այն ոչ մի կերպ չի առնչվում միջուկային զենքի մշակման կամ այլ ռազմական նպատակների հետ»,-նշել է նա: Միեւնույն ժամանակ, նա «ծիծաղաշարժ է» համարել միջուկային արսենալներ ունեցող պետությունների փորձերը ստիպել իր երկրին հրաժարվել միջուկային էներգիայի յուրացումից: Թեհրանն «ի վիճակի է» պաշտպանել իր շահերը, ավելացրել է Ահմադինեջադը, հաղորդում է Իրան.ռու-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---