Ադրբեջանի եւ Թուրքիայի գիտնականները միավորվում են իրենց հակահայկական պայքարում

PanARMENIAN.Net - Նպատակ ունենալով Հայոց ցեղասպանության մասին «ճշմարտությունը» հասցնելու համաշխարհային հասարակայնությանը, Ադրբեջանի եւ Թուրքիայի գիտնականները կմիավորեն ջանքերը, ստեղծելով համատեղ աշխատանքային խումբ: Այս որոշումը կայացվել է մայիսի 15-ին` «Հայկական հարցը Ադրբեջանի եւ Թուրքիայի պատմության մեջ» խորագրով միջազգային խորհրդաժողովի արդյունքում: Թուրքիայի պատմության վարչության ղեկավար, պրոֆեսոր Յուսոֆ Ղալաչօղլուն եւ Բաքվի պետական համալսարանի ռեկտոր Աբել Մագերամովը ստորագրել են Բաքվի հռչակագիրը, որտեղ առաջին կետով գնում է համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու հարցը: Խմբի համանախագահները կլինեն Աբել Մագերամովը, Յուսոֆ Ղալաչօղլուն, Ադրբեջանի պատմության ինստիտուտի ղեկավար Յաղուբ Մահմուդովը եւ ATIB նախագահ Ահմեդ Էրենթոկը: Աշխատանքային խումբը կհավաքվի յուրաքանչյուր երեք ամիսը մեկ, հաջորդաբար Բաքվում եւ Անկարայում: Առաջին նիստը կանցնի Անկարայում: Միեւնույն ժամանակ, ըստ Բաքվի հռչակագրի, համաշխարհային հանրությանը տեղեկացնելու համար «Խոջալուի ողբերգության մասին, նաեւ 20 դարի սկզբից մինչեւ 1992 թվականը կատարված իրադարձությունների» մասին, որոշվել է ստեղծել Համակարգող կենտրոն, որի կառավարումը հանձնարարվեց ATIB-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---