Ֆրանսիան Եվրոպայում առաջինն է իսլամիստ ծայրահեղականների քանակով

Ֆրանսիան Եվրոպայում առաջինն է իսլամիստ ծայրահեղականների քանակով

PanARMENIAN.Net - Ֆրանսիան Եվրոպայում առաջինն է իսլամիստ ծայրահեղականների քանակով, ուստի մյուս երկներից առավել է ենթակա ահաբեկչական սպառնալիքին: Նման տվյալներ է բերում ահաբեկչական հոսանքների դինամիկայի մասին ամենամյա զեկույցում ԵՄ ոստիկանության Եվրոպոլ ծառայությունը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը ֆրանսիական ԶԼՄ-ների վրա հղումով:

«Ահաբեկչական սպառնալիքն Եվրամիությանը մնում է սուր ու դիվերսիֆիկացված»,-ասվում է փաստաթղթում: Ըստ զեկույցի, ընդհանուր առմամբ 2013 թվականին ԵՄ երկրներում ձերբակալվել է 216 մարդ իսլամիստական ահաբեկչական ընդհատակին մասնակից լինելու կասկածանքով: Նրանցից գրեթե երկու երրորդը՝ 143-ը ձերբակալվել են Ֆրանսիայում: Ընդ որում նման տիպի պոտենցիալ վտանգավոր տարրերի բացահայտումը Ֆրանսիայում մեկ տարում գրեթե կրկնակի անգամ ավելացել է՝ 2012-ին իշխանություններն ահաբեկչության կասկածանքով ձերբակալել էին միայն 91 մարդու:

Ինչպես նշում են Եվրոպայում, հիմնականում խոսքը Եվրամիության քաղաքացիների մասին է: Բացի այդ, որպես կանոն, այդ մարդիկ ոչ մի կապ չունեն «Ալ Քայիդայի» պես կազմակերպված իսլամիստական ցանցերի հետ՝ երիտասարդները «իրենք են ծայրահեղականում» տաբեր տեքստեր կարդալով ինտերնետում: Այս պատկերը գնալով բնորոշ է դառնում Բելգիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի համար:

Եվս մեկ մտահոգիչ միտում՝ աճում է երիտասարդ եվրոպացիների թիվը, որոնք մեկնում են պատերազմելու Սիրիա մոջահեդների կողմից: Ըստ Եվրոպոլի գնահատականների, 2013 թվականի վերջում նրանց թիվն այնտեղ կազմում էր 1-2 հազար, և առաջին 5 ամսում այդ թվերը շարունակում են աճել: «ԵՄ սահմաններում փորձառու ահաբեկիչների ներուժի առկայությունը, որի մասին վկայում է ձերբակալությունների քանակը 2013 թվականին ահաբեկչությունների հետ կապված լուրջ առիթ է մտահոգության համար»,-ասել է Եվրոպոլի տնօրեն Ռոբ Ուեյնռայթը:

Իսլամը երկրորդ խոշորագույն կրոնն է Եվրոպայում քրիստոնեությունից հետո, իսկ ավելի ուշ եղել է ամենաարագ աճողը: Ըստ մոտավոր կանխատեսումների, 2030 թվականին Արևմտայն Եվրոպայի բնակիչների մոտ 8 տոկոսը մահմեդականներ կլինեն, իսկ 2100-ին՝ արդեն յուրաքանչյուր չորրորդը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---