Ղարաբաղյան հակամարտության կողմերին ստիպում են որեւէ համաձայնության գալ

PanARMENIAN.Net - 2006 թվականը առավել բարենպաստ է առաջխաղացման համար ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրյուցում հայտարարել է ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ՄԽ 1992-1996 թթ. ռուս համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը: Նրա խոսքերով, այն ծանրացած չէ նախընտրական քաղաքական արշավներով, որոնք սպասում են երկու կողմերին հաջորդ տարի: «Սակայն այս ամենը չի նշանակում, թե հնարավոր է կտրուկ բեկում: Ուղղակի պետք է առավելագույնս օգտագործել այս տարվա հնարավորությունները գոնե նախադրյալներ ստեղծելով խաղաղ պայմանագիր կնքելու համար, որը կարող է տեղի ունենալ 2009-2010 թթ.»,-ասել է Կազիմիրովը: Ռուս դիվանագետը նշել է, որ «ներկայումս ճնշում է գործադրվում երկու կողմերի հանդեպ` տառացիորեն նրանց ստիպում են գալ որեւէ համաձայնության: Սակայն այն, որ դա ապագայի գործ է, ես չեն կասկածում: Նույնիսկ 2010 թվականին խաղաղ պայմանագրի ստորագրումը ես կանվանեի ստիպողական, պարտադրված խաղաղություն»,-ընդգծել է նա:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---