Ներկայումս ԵԱՀԿ ՄԽ-ն աշխատում է ղարաբաղյան խնդրի շուտափույթ կարգավորման ուղղությամբ

PanARMENIAN.Net - Հաջորդ շաբաթ Բաքու եւ Երեւան կժամանի բարձրաստիճան դիվանագետների պատվիրակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից` ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների քննարկման նպատակով,- հայտնել է Ադրբեջանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Բուրդիկինը: Ըստ դիվանագետի, ներկայումս ԵԱՀԿ Մինսկի խումբը աշխատում է հակամարտության կարգավորման շուտափույթ հասնելու ուղղությամբ: Մեկնաբանելով այդչափ ներկայացուցչական առաքելության այցի նպատակը, դիվանագետը նշել է, որ «երբեմն նոր մարդկանց ներգրավելու դեպքում հնարավոր է հայտնվեն ինչ-որ նոր դիրքորոշումներ կողմերի մոտեցումներում»: «Ես կարծում եմ, որ առաջընթացը հնարավոր է: Այլ բան, որ այդ ամենը չափազանց բարդ խնդիրներ են, որպեսզի վստահորեն կարելի լիներ ինչ-որ բան ասել»,- ասել է Պ.Բուրդիկինը:



Ռուսաստանի ԱԳՆ տվյալների համաձայն, այդ ուղեւորությանը կմասնակցեն Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը, ԱՄՆ-ի պետական քարտուղարի օգնական Դանիել Ֆրիդը եւ Ֆրանսիայի ԱԳՆ քաղաքական հարցերի տնօրեն Ստանիսլաս դ'Լաբուլեն: Հաղորդվում է, որ ՄԽ-ի համանախագահ երկրների ներկայացուցիչները Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հետ կքննարկեն խաղաղ գործընթացի հեռանկարները եւ երկու երկրների նախագահների նոր հանդիպման հնարավորությունները, հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---