«Ռուսաստանը ռուսների համար» կարգախոսը, հավանաբար, հուսահատության ճիչ է

PanARMENIAN.Net - «Ռուսաստանը ռուսների համար» կարգախոսը, ավելի շուտ, հուսահատության ճիչ է: Այդ նշանաբանը օգտագործողների շարքում քիչ չեն այն մարդիկ, որ ռուս ազգին չեն պատկանում: Իսկ հուսահատությունն իր հերթին առաջանում է իրադրության անելանելիությունից, որում հայտնվել է Ռուսաստանը: Այդ մասին PanARAMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է «Սանքտ Պետերբուրգի քաղաքագիտական ասոցիացիայի նախագահ», Աշխարհաքաղաքականության ակադեմիայի թղթակից անդամ, փիլփիսոփայական գիտությունների թեկնածու Արա Ստեփանյանը:



Նրա խոսքերով, ռուս բնակչության կրճատման ֆոնի վրա աճում է այլազգիների թվաքանակը եւ առաջին հերթին անօինական ներգաղթողների հաշվին: «Նրանք չեն ցանկանում հարմարվել ռուսական միջավայրում, ընդունել ռուսական նորմերն ու վարքը: Դրան գումարած նրանք ավելի ու ավելի շատ իրավուքներ, արտոնություններ են պահանջում, պահանջում են ուշադրություն դարձնել իրենց խնդիրներին, սակայն հրաժարվում են հասկանալ աբորիգենների` այսինքն տեղական բնակչության խնդիրները: Ճիշտ է, «Նովի Պետերբուրգ» թերթի կարծիքով, հայերը հասկանում են ռուսական խնդիրը: Իրավիճակը սրում են հանցագործ էթնիկ խմբավորումները»,-ասել է նա: Քաղաքագետը գտնում է, որ ժողովուրդը այլեւս ոչ մեկին չի կարող դիմել, այդ պատճառով նրանք անտարբեր են այլազգիների սպանությունների նկատմամբ. սեփական խնդիրներն ավելի շատ են:



Ըստ նրա, այս ամենը հարցի միայն սոցիալական կողմն է, սակայն կա նաեւ կենսաբանական կողմը. «Ռուսաստանում վերջին 15 տարիների ընթացքում բնակչության մեջ ձեւավորվել է ռասայական մտածելակերպի տեր մարդկանց հատված, որնց համար գոյություն ունեն արիական ժողովուրդներ եւ մյուսները: Բացի նրանցից կա փողոցային խուլիգանությունը, որը թաքնվում է տարբեր ազգայնամոլական նշանաբանների ետեւում, որը պատվերով կարող է ամեն տեսակի ցույց կազմակերպել: Նրանք շատ են. դրանք այն երեխաներն են, որոնց հասարակությունն ու պետությունը թողել է բախտի քմահաճույքին: Նրանք մեծացել են եւ ապրում են այնպես, ինչպես կարողանում են: Եվ իրենց դժբախտ ճակատագրի մեղավորներ նրանք համարում են հրեաներին եւ նրանց կամակատարներին` այլազգիներին, ովքեր գրավել են Ռուսաստանի իշխանությունը»,-ընդգծել է Արա Ստեփանյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---