Ռուս ժողովրդի մեծամասնությունը ֆաշիզմին բացասաբար է վերաբերվում

PanARMENIAN.Net - Նեոֆաշիզմի ոչ մի աճ Ռուսաստանում չկա: Եթե համեմատենք 20 դարի 90-ականների սկիզբը 2005-06 թվականների հետ, ապա կարելի է ասել, որ 90-ականների սկզբին առավել ուժեղ էին ազգայնակնների դիրքերը, սակայն այն ժամանակ նրանց այդքան տեղ չէին տալիս կենտրոնական ԶԼՄ-ներում: Այդ մասին PanARAMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է «Սանքտ Պետերբուրգի քաղաքագիտական ասոցիացիայի նախագահ», Աշխարհաքաղաքականության ակադեմիայի թղթակից անդամ, փիլփիսոփայական գիտությունների թեկնածու Արա Ստեփանյանը: Նրա խոսքերով, Այսօր, երբ նրանց կառույցները ջախջախված են, չգիտես ինչու սկսել են խոսել ռուսական ֆաշիզմի մասին: «Ռուս ժողովրդի մեծ մասը բացասաբար է վերաբերվում ֆաշիզմին, դա ցույց են տալիս սոցիոլոգիական հարցումները, եւ այլ կերպ լինել չի կարող: Ռուսներն իրենց բնույթով շատ հանդուրժող են: Սակայն ինչ-որ մեկը ցանակնում է բաժանել հասարակությունը մասերի` ֆաշիստներ եւ հակաֆշաիստներ: Նրանք, ովքեր ստորագրել են «հակաֆաշիստական պակտը» հակաֆաշիստներ են, իսկ ով չի ստորագրել` նաշանակում է ֆաշի՞ստ են: Այժմ ոչ մի ռուս չի կարող բարձրաձայն փառաբանել իր ժողովրդին, քանի որ ֆաշիստ կարող է կոչվել, հետեւաբար, վերջ տալով կարյերային: Իսկ «հակաֆաշիստականները» կարող են թույլ տալ իրենց վիրավորել ռուսների ազգային արժանապատվությունը»,-նշել է նա:



Արա Ստեփանյանը նշել է, որ նման իրավիճակում ռուս ժողովուրդը հայտնվել է անելանելի վիճակում: «Միասնության կոչ անել ռուսներին, կամ բարձրացնել ռուս ոգին չի կարելի` կմեղադրեն ֆշիազմի մեջ: Լռել եւ լուր մահանել ցանկություն չկա: Մնում է հույսը դնել «ռուսական հրաշքի» վրա, իսկ այն ծնվում է ապստամբությունների եւ հեղափոխությունների ժամանակ»,-ասել է նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---