Փորձագետները մեծ հաջողություն են համարում Ա-320-ի «սեւ արկղի» հայտնաբերումը23 մայիսի 2006 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Երեկ ծովի հատակից բարձրացված Սոչիի մերձակայքում կործանված «Արմավիա» ընկերության Ա-320 ինքնաթիռի «սեւ արկղը» դեռ չի հանձվել Միջպետական ավիացիոն կոմիտեին (ՄԱԿ)` վերծանման համար: «Ա-320-ի խոսակցական ինքնագիրը դեռ գտնվում է Սոչիում, եւ մեզ չի հասել»,- հայտարարել է ՄԱԿ-ի օդային տրանսպորտի հետաքննությունների կենտրոնի ղեկավար Ռուդոլֆ Թեյմուրազովը: Նա նաեւ նշել է. «Դա մեծ հաջողություն է` բեկորների ու տիղմի մեջ հայտաբերել գոնե մեկ ինքնագիր»: Ավելի վաղ, փորձագետը հոռետեսորեն էր վերաբերվում «սեւ արկղերի» հայտնաբերման հնարավորությանը: «Ես հոռետեսորեն եմ վերաբերվում Սեւ Ծովի ափից ավելի քան մեկ կիլոմետրից ավել հեռավորության վրա ծովի հատակին որեւէ բան հայտնաբերելու հնարավորությանը»,- ասել էր Թեյմուրազովը ավիավթարի հաջորդ օրը:«Այնտեղ` ջրի տակ, իսկական լեռներ են, որոնց գագաթները պատված են տիղմով: Օվկիանոսագետները մեզ ցուցադրել էին ծովի հատակի ռելիեֆը, երբ մի քանի տարի առաջ մենք փորձում էին գտնել զինավարժությունների ժամանակ ուկրաինական հրթիռի պատճառով կործանված Տու-154-ի ինքնագրերը»,- ավելացրել է նա: Փորձագետի խոսքերի համաձայն, ինքնաթիռի` ծովում կործանման դեպքում հաջողվում է հայտնաբերել բեկորների 3 տոկոսը միայն: «Երբ կործանվել էր Տու-154-ը, մենք կարողացանք գտնել բեկորների միայն 3 տոկոսը, իսկ «սեւ արկղերի» մասին նույնիսկ չէինք էլ երազում»,- ասել է Թեյմուրազովը, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»: Հիշեցնենք, որ մայիսի 3-ի գիշերը «Արմավիա» հայկական ընկերության ինքնաթիռը, որ կատարում էր Երեւան-Սոչի չվերթը, կործանվեց Սեւ Ծովում` Ադլերի օդանավակայանից 6 կիլոմետր հեռավորության վրա: Ինքնաթիռում գտնվում էր 113 հոգի, նրանց մեջ 6 երեխա (այդ թվում մեկ նորածին) եւ անձնակազմի 8 անդամ: Նրանց մեջ Ռուսաստանի 26 քաղաքացի, Ուկրաինայի եւ Վրաստանի մեկական քաղաքացի, մյուսները` Հայաստանի քաղաքացի: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |