Որոշակի ուժեր շահագրգռված են, որ Ռուսաստանում քսենոֆոբիայի խնդիրներ լինեն

PanARMENIAN.Net - Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը գտնում է, որ անհրաժեշտ է համալիր միջոցներ մշակել Ռուսաստանում քսենոֆոբիայի եւ ազգային հողի վրա կատարվող հանցագործությունների դեմ պայքարում: «Հարկավոր են համալրի, փաթեթային միջոցներ: Կարեւորն այն է, որ հասարակությունը եւ քաղաքական գործիչները միասնական ծարգիր մշակեն եւ միասնական մեխանիզմ: Հարկավոր է հստակ եւ կայուն կուրս»,-հայտարարել է նա Մոսկվայում մամլո ասուլիսի ժամանակ: Ըստ Ա.Աբրահամյանի, Ռուսաստանում քսենոֆոբիայի դեմ պայքարում առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել երիտասարդության դաստիարակության վրա: «Դա առաջին հերթին դպրոցականների դաստիարակությունն է: 15-16-ամյա դպրոցականը չգիտի, թե ինչու է սպանում: Դա նշանակում է, որ ամեն ինչ չէ, որ կարգին է դպրոցում»,-նշել է Ա.Աբրահամյանը: Միեւնույն ժամանակ, ըստ նրա, որոշակի ուժեր շահագրգռված են, որ Ռուսաստանում խնդիրներ լինեն ազգամիջյան հողի վրա: «Եթե կան (ծայրահեղական ազգայնական) կազմակերպություններ, ուրեմն նրանց ինչ-որ մեկն աջակցում է: Շատերը կցանկանային, որ Ռուսաստանը զբաղվեր միայն ազգամիջյան հարցերով, շատերը կցանկանային որ այստեղ անկայունություն լինի»,-հայտարարել է Ա.Աբրահամյանը: Նա ասել է, որ հանրությունը եւ առաջին հերթին ԶԼՄ-ները պետք է անհանդուրժողության մթնոլորտ ստեղծեն ծայրահեղ ազգայնական խմբավորումների մասնակիցների հանդեպ: «Այդ մարդիկ պետք է հասկանան, որ տեղ չունեն հասարակության մեջ: Դա ընդունելի չէ»,-ասել է Ա.Աբրահամյանը:



Նա նաեւ առաջարկել է լուծել քսենոֆոբիայի խնդիրը «կլոր սեղանների» կազմակերպման միջոցով, որոնց կմասնակցեն հասարակական գործիչներ, իրավապահ մարմինների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Ա.Աբրահամյանը հայտարարել է, որ հայերը Ռուսաստանում խնդիրներ չունեն ազգամիջյան հարաբերությունների ոլորտում: «Այսօր Ռուսաստանում ես չեմ տեսնում ազգամիջյան խնդիրներ հայերի հանդեպ: Հայերը ապրում են Ռուսաստանում 9-րդ դարից, սա մեր տունն է»,-ասել է նա: Պատասխանելով հարցերին` Ա.Աբրահամյանը դրական է գնահատել ռուս-հայկական երկխոսությունը քաղաքական եւ տնտեսական մակարդակներում: «Ես գնահատում եմ այդ հարաբերությունները որպես շատ լավ` եւ քաղաքականության, եւ տնտեսության մեջ: Հայաստանում հակառուսական տրամադրություններ չկան»,-հայտարարել է նա, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---