Զինադադարի ռեժիմը պայման է ղարաբաղյան կարգավորման բանակցությունների համար

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի վրա զինադադարի ռեժիմը, ընդհանուր առմամբ, պահպանվում է: Սակայն, ժամանակ առ ժամանակ, տարբեր պատճառներով լարվածությունը մեծանում է: Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպռշիկը: Նրա խոսքերով, յուրաքանչյուրը պետք է հիշի, որ գոյություն ունեն կողմերի քաղաքական ցանկությունները զիանդասդարի ռեժիմի պահպանման համար: «Զինադադարի ռեժիմը պայման է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների համար, որոնք այսօր շատ նուրբ փուլում են գտնվում»,- նշել է նա:



Անձնական ներկայացուցիչը նաեւ նշել է, որ զինադադարի ռեժիմի խախտումը դիտարկվում է, երբ դժբախտ պատահար է լինում կամ կրակոցը 20 րոպեից ավել է տեւում: «Մենք սպասում ենք, որ կողմերն առավելագույն զսպվածություն կցուցաբերեն շփման գծի վրա: Եթե ֆիքսվում են ավելի լուրջ խախտումներ, մենք նաեւ ակնկալում ենք, որ կողմերը կօգտագործեն արտագարկ կապը ղեկավարող ամձանց մակարդակով: Շատ բան է կախված նաեւ տեղում հրամանատարների ցանկություններից, ովքեր հետեւում են զինադադարի ռեժիմի պահպանմանը, ինչպես նաեւ նրանից, ինչպես են նրանք պահպանում կարգապահությունը զորամասերում»,- ընդգծել է Կասպռշիկը:



Նրա կարծիքով, մոնիթորինգի գործոնը կայունացնող էֆեկտ ունի եւ նվազեցնում է լարվածությունը: «Եղել են դեպքեր, որ այս կամ այն կողմը պահանջել են, որ մենք մոնիթարինգ անցկացնենք կոնկրետ վայրում, որպեսզի կայունացնենք իրավիճակը: Մոնիթորինգը նաեւ նախազգուշացում է ինչպես հակամարտության կողմերի, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ ԵԱՀԿ գործող նախագահի համար այն դեպքում, եթե շփման գծում իրավիճակի վատթարացման սպառնալիքը մեծանում է»,- ընդգծել է Անջեյ Կասպռշիկը, հայտնում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---