Հայկական ինտերնետ-ընկերակցությունն առաջարկում է «Կոմերսանտին» ներողություն խնդրել ապատեղեկատվություն տարածելու համար

PanARMENIAN.Net - Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, ռուսական «Կոմերսանտ-Դենգի» ամսագիրը (N19) որպես գովազդային հավելված իր ընթերցողներին էր ներկայացրել Թուրքիայի զբոսաշրջային տեսարժան վայրերի մասին պատմող ներկայանալի մի բուկլետ, որի հետ ընթերցողները հայտնաբերել են նաեւ «հայերի կողմից թուրքերի ցեղասպանության» մասին պատմող 70-րոպեանոց սկավառակ: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, հայկական ինտերնետ-ընկերակցությունը (www.genocide.ru, www.artsakh.info/forum/index.php, forum.hayastan.com/index.php եւ այլն) արձագանքեց այդ փաստին բողոքի ակցիայով, որի ժամանակ բոլոր ցանկացողներին առաջարկվեց նամակ գրել «Կոմերսանտ-Դենգի» ամսագրի խմբագրությանը, առաջարկելով ներողություն խնդրել ընթերցողներից ապատեղեկատվություն տարածելու համար:



Խմբագրություն հղած բազմաթիվ նամակներում մասնավորապես ասվում է.«Ռուսաստանի հայկական համայնքն աշխարհում ամենախոշորներից մեկն է: Դարերով հայերը աշխատել են ի բարօրություն Ռուսաստանի, նրանք ներկայացված են աշխատանքային գործունեության ամետարբեր ոլորտներում...Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության ռազմավարական դաշնակիցն է: Երկու երկրների միջեւ ամենասերտ դաշնակցային հարաբերություններ են ձեւավորվել: Այդ առիթով նման հակահայկական ակցիան, իրագործված Թուրքիայի ներկայացուցիչների կողմից ձեր հրատարակչության միջոցով, կարող է ընկալվել Հայաստանում որպես ոչ բարեկամական ակտ Ռուսաստանի կողմից եւ դժգոհություն առաջացնել Ռուսաստանի հայ բնակչության շրջանում: Մենք դիմում ենք Ձեզ առաջարկելով ներողություն խնդրել Ձեր ամսագրի ընթերցողներից պատմական իրողությանը չհամապատասխանող տեղեկատվություն տարածելու համար, որը վիրավորում է Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների զգացմունքները: Հայոց ցեղասպանության ժխտումը, որը պատմական փաստ է, փաստորեն ժխտողներին դարձնում է այդ հանցագործության հանցակիցը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---