Ղարաբաղի եւ Կիպրոսի հակամարտությունների ընդհանրությունն այն է, որ դրանք հնարավոր է լուծել միայն կողմերի համաձայնության հիման վրա

PanARMENIAN.Net - Ռուսաստանի դիրքորոշումն այն, որ պետք է տեսնել եւ հասկանալ ղարաբաղյան եւ կիպրոսյան հակամարտությունները: Այդ մասին թուրքական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը «Դրանք դժվար է համեմատել, սակայն դրանց ընդհանրությունն այն է, որ դրանք հնարավոր է լուծել միայն կողմերի համաձայնության հիման վրա: Ռուսաստանը ոչ միայն ուղղակի հետեւում է Ղարաբաղի եւ Կիպրոսի հակամարտություններին, այլ երկու դեպքերում էլ մասնակցում է համապատասխան միջազգային ջանքերին: Լեռնային Ղարաբաղի դեպքում դա ԵԱՀԿ Մինսկի խումբն է` Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա: Երկու դեպքերում էլ հիմնական ջանքերն ուղղված են երկխոսության ապահովմանը` փոխընդունելի արդյունք գտնելու նպատակով: Կիպրոսի դեպքում դա ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի ձեւաչափն է եւ հինգ մշատական անդամների առաջատար դերը»,-նշել է Լավրովը:



Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Ռուսաստանն ակտիվորեն աջակցում է շփումների զարգացմանը Կիպրոսի Հյուսիսի եւ Հարավի միջեւ, առաջին հերթին հումանիտար ոլորտում, եւ հանդես է գալիս կղզու երկու հատվածների միջեւ տնտեսական համագործակցություն հաստատելու օգտին: «Կյանքը ցույց է տալիս, որ նման շփումները նպաստում են մթնոլորտի բարելավմանը բանակցություններում եւ ամրապնդում են վստահությունը: Կարեւոր է իրագործել դա, միշտ ի նկատի ունենալով Կիպրոսի միասնական տնտեսական տարածքի պահպանման եւ ամրապնդման խնդիրը որպես հիմք հետագա քաղաքական կարգավորման համար»,-ասել է նա, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության դեպարտամենտը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---