Ա-320-ի «սեւ արկղերի» վերծանումը մոտ երկու ամիս կտեւի

PanARMENIAN.Net - Սոչիի մերձակայքում կործանված Ա-320-ի ինքնագրիչների վերծանում կտեւի մեկ եւ կես կամ երկու ամիս: Այդ մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնեց ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը: Նրա խոսքերով, պարամետրային ինքնագրիչի վերծանման ընթացքում հանձնաժողովը պետք է վերլուծի շուրջ 300 տեխնիկական պարամետր: Խոսակցային ինքնագրիչի վերծանմանը կմասնակցեն մասնագետներ Հայաստանից, քանի որ օդաչուները խոսել են հայերեն: Ըստ նախարարի, այսօրվա դրությամբ ինքնագրիչների վերծանման որոշակի արդյունքներ չկան, որոնց հիման վրա հնարավոր կլիներ պարզել ավիավթարի պատճառը:



Հիշեցնենք, որ «Արմավիա» ընկերության Ա-320 ինքնաթիռը մայիսի 3-ին կործանվեց Սոչիի օդանավակայնում գիշերային վայրէջքի գնալիս, բարդ օդերեւույթաբանական պայմաններում: Վթարի արդյունքում զոհվեցին բոլոր ուղեւորները (105 հոգի` 26 Ռուսաստանի քաղաքացիներ, Ուկրաինայի մեկ քաղաքացի, Վրաստանի մեկ քաղաքացի, մյուսները` Հայաստանի քաղաքացիներ էին) եւ անձնակազմի անդամները (ութ հոգի` երկու օդաչուն, ինժեները եւ հինգ բորտուղեկցորդները):
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---