10-րդ ԴիջիԹեք Էքսպո-ում կներկայացվի հայկական ընկերությունների արտադրանքը 4 սեպտեմբերի 2014 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 3-5-ը կանցկացվի 10-րդ ԴիջիԹեք Էքսպո 2014 տեխնոլոգիական ամենամյա միջազգային ցուցահանդեսը։ Դրա հիմնական նպատակը տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների ձեռքբերումները ներկայացնելն է, ինչպես նաև տեխնոլոգիական ընկերությունների, բիզնես համայնքի և հասարակության միջև բարենպաստ միջավայր ու հաղորդակցության հարթակ ստեղծելը: Այս տարի խնդիրներից է ԴիջիԹեք էքսպոյի մասնակից ընկերությունների թիվը հասցնել 150-ի, իսկ այցելուների քանակը՝ մինչև 30.000-ի։ ԴիջիԹեքը Հայաստանում ամենամեծ ցուցահանդեսն է՝ հագեցած ՏՏ նորագույն լուծումների, ինժեներական ներուժի ներկայացումներով, մասնագիտական սեմինար-քննարկումներով։ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով, ԴիջիԹեքի թիրախային լսարանը և այցելուների 50%-ից ավելին երիտասարդներն ու ուսանողներն են։ «Մեր ուղերձների հասցեատերերը հիմնականում երիտասարդներն են, ովքեր նաև մասնագիտական կողմնորոշում են ձեռք բերում՝ տեսնելով ապագայի զարգացման միտումները։ ԴիջիԹեքն այն գործիքներից մեկն է, որն ուղղված է Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր դարձնելուն։ Բացի այդ, ԴիջիԹեքն ամփոփ ներկայացնում է ՀՀ տեխնոլոգիական ոլորտը»,- նշել է Կարեն Վարդանյանը։ Վերջին տարիներին հայաստանյան ՏՏ ոլորտը, պահպանելով տարեկան մոտ 25% աճ, տպավորիչ միտումներ է արձանագրում։ Մասնավորապես, եթե նախկինում հայաստանյան ՏՀՏ ընկերություններն աշխատում էին դրսի պատվերները սպասարկելու ուղղությամբ, ապա աստիճանաբար հայկական ձեռնարկությունները ստեղծում են սեփական արտադրանքը, որոնք ներկայացվելու են ԴիջիԹեքում։ Մասնավորապես, Pixart-ը, որը Instagram-ի մրցակիցներից է, արտադրվում է Հայաստանում։ «Դրանք բոլորը Made in Armenia նշումով են, ինչը, ըստ էության, փոխում է Հայաստանի ՏՏ ոլորտը։ Ընկերությունները սկսում են արտադրել սեփական ապրանքը, ինչն ուրախալի է։ Այդ լուծումները սկսում են Հայաստանից վաճառվել»,- նշել է Կարեն Վարդանյանը։ Խոսելով ՏՏ ոլորտի մասնագետների արտագաղթի մասին՝ Կարեն Վարդանյանը նշել է, որ 2013-ին անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ ծրագրավորողների արտագաղթի ծավալները մեծ չեն։ Ամենամեծ արտագաղթը եղել է 2009-ին՝ մոտ 4,6%։ Այդ թիվն աստիճանաբար նվազում է։ 2013-ին այն կազմել է 3%։ Վերջիններս 10 տարվա փորձառություն ունեցող, մեծ նախագծեր ղեկավարող մարդիկ են, որոնց համար, ըստ Վարդանյանի, պետք է Հայաստանում աճի հնարավորություն ապահովվի, որպեսզի չարտագաղթեն։ «Հույս ունեմ, որ Հայաստանը պայմաններ կստեղծի, որպեսզի մարդիկ կարողանան Հայաստանում ռեալիզացվել, ոչ թե գնան այլ երկրներ»,- նշել է ԻՏՁՄ գործադիր տնօրենը։ Ցուցահանդեսն իրականացնում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո։ Գլխավոր հովանավորն է ՅՈւՔՈՄ ընկերությունը։ Ցուցահանդեսի այցելուների քանակը տարեցտարի աճում է: Եթե 2005-ին ցուցահանդեսն ուներ 5000 այցելու, 9 տարվա ընթացքում այդ թիվն աճել է 5 անգամ՝ 2013-ին հասնելով 25.000-ի: Այս տարի ակնկալվում է 30.000 այցելու: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |