Համաշխարհային բանկը Հայաստանին 6,25 մլն դոլար կտրամադրի թռչնագրիպի դեմ պայքարելու համար

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը Հայաստանի համար 6,25 մլն դոլարի վարկ է հաստատել թռչնագրիպի հակազդեցության ծրագրով: Այդ մասին այսօր հաղորդել է ՀԲ Երեւանյան գրասենյակի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնը: Ծրագրի իրագործմանը կնպաստի 804 հազար դոլարի դրամաշնորհը, որ տրամադրել է Ճապոնիայի կառավարությունը: Ռ.Ռոբինսոնի խոսքերով, ծրագիրն ընդհանուր առմամբ հաշվարկված է այն դեպքի համար, եթե Հայաստանում արտակարգ իրավիճակ ստեղծվի, կապված թռչնագրիպի տարածման սպառնալիքի հետ: «Ծրագիրը կազմված է չորս հիմնական բաղադրիչներից` առողջապահություն, անասնաբուժական միջոցառումներ, բնակչության տեղեկացվածություն, ինչպես նաեւ փոխհատուցում երկրի այն փոքր եւ միջին ֆերմերներին, որոնք համաճարակի տարածման սպառնալիքի դեպքում, կարող են զրկվել թռչուններից»,-ընդգծել է Ռոջեր Ռոբինսոնը: ՀԲ Երեւանյան գրասենյակի տնօրենը տեղեկացրել է, որ այս ծրագրի վերաբերյալ քննարկումներն ընթացքի մեջ են 2005 թվականի վերջից, մշակումն իրականացվել է արագ տեմպերով` հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Նա նաեւ հույս հայտնեց, որ ծրագիրը կհաստատվի նաեւ Հայաստանի Ազգային ժողովում: Վարկը Հայաստանին կտրամադրվի ընդունված պայմաններով` 40-ամյա մարման ժամկետով եւ 10-ամյա արտոնյալ շրջանով, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---