Թուրքերը փորձում են խանգարել Ցեղասպանության մասին օրինագծի քննարկմանը Նիդերլանդներում

PanARMENIAN.Net - «Հայոց ցեղասպանության քրեականացաման մասին օրինագծի քննարկումը Նիդերլանդների խորհրդարանում դժվար կլինի»,-հայտարարել է Հոլանդիայի խորհրդարանի անդամ Ֆադիմե Օրգուն: Նրա խոսքերով, «հայկական լոբբին, որը կոչ է անում աջակցել օրինագծին տարբեր երկրների հասարակական կարծիքին, այժմ փորձում է անել դա Նիդերլանդներում, մի պետությունում, որը հայտնի է որպես «հանդուրժողության երկիր»: Նրա կարծիքով, Հոլանդիայի թուրքերը եւս պետք է սրանից օգտվեն: Ազատական կուսակցության անդամ Օրգուն հանդես է եկել Քրիստոնյա միության այդ նախաձեռնության դեմ, որի անդամ է նաեւ ազատական կուսակցությունը, եւ առաջարկել է քննարկել օրինագիծը հանձնաժողովներում: «Մենք կաշխատենք մեր բարեկամների հետ ամեն տեղ եւ պետք է գործենք հանգիստ, դիվանագիտորեն եւ ռազմավարության հիման վրա: Դա կլինի թուրքական քաղաքացիական ինստիտուտների, գործարարների եւ հասարակության գլխավոր խնդիրը: Եթե մենք գործի դնենք մեր լոբբին, ապա կարող ենք դադարեցնել այս քննարկումը»,-նշել է Օրգուն: Նա նաեւ նկատել է, որ «բավականին դժվար կլինի անցկացնել օրինագիծը հանձնաժողովների քննարկումների միջով», գրում է «Զաման» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---