ԱՄՆ. Ղարաբաղի շուրջ համաձայնությունը կախված է Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներից 5 հունիսի 2006 - 19:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունները իրենք են որոշել օգնություն խնդրել միջազգային հանրությունից ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ իրենց երկխոսությունը կազմակերպելու համար: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Դենիել Ֆրիդը: Նրա խոսքերով, Քի Ուեսթում կողմերը մոտ էին համաձայնության, սակայն ոչինչ չստացվեց: «Այս անգամ եւս մենք մոտ ենք դրան: Հնարավոր է, որ այս անգամ ստացվի: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ճնշում չեն գործադրի որեւէ որոշում կայացնելու համար: Համաձայնությունը կախված է Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներից: Իսկ համանախագահները որոշ գաղափարներ են առաջարկել, որոնք կարող են լավ հող հանդիսանալ հակամարտության կարգավորման համար: Մենք առաջարկել ենք նախագահներին չեզոք լինելով, կողմնապահություն չանելով»,-նշել է Ֆրիդը: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ որպես Ամերիկայի ներկայացուցիչ, նա ցանկանում է որքան հնարավոր է շուտ տեսնել, թե ինչպես են Ադրբեջանին «վերադարձվում հնարավորինս շատ տարածքներ եւ ադրբեջանցիները վերադառնում են իրենց հայրենի վայրերը»: «Այստեղ կան երկու երկրների շահերը: Կան մի շարք տարբերակներ: Մենք առաջարկել ենք օպտիմալ տարբերակը: Իսկ այժմ ամեն ինչ կախված է նախագահներից: Կարծում ենք, որ երկու նախագահները լուրջ անձեր են: Նրանք քննարկում են այն գաղափարները, որ մենք ներկայացրել ենք: Մենք չենք ցանկանում ճնշում գործադրել: Իսկ որպես երկու երկրների բարեկամներ ցանկանում ենք օգնություն ցույց տալ նրանց»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը: Նա նաեւ ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակները ծառայում են լուծման ուղիներ որոնելու համար: «Մենք աշխատում ենք, որ դրա համար բանաձեւեր չընդունվեն, այլ գտնվի հենց որոնման ուղին: Քանի դեռ Մինսկի խումբը գործում է, մենք ցանկանում ենք տեսնել ուշադրության կենտրոնացում: Սակայն, կրկնում եմ, ամեն ինչ կախված է նախագահներից»,-հայտարարել է Դենիել Ֆրիդը,-հաղորդում է ԱզերԹաջը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱՀԿ նախագահ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին՝ ԵԱՀԿ անվտանգային բոլոր երեք ուղղությամբ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Արսեն Թորոսյան․ Պետք է նաև մի 1700-ամյա առասպել էլ վերջնական և հիմնահատակ կոտրել «Միանգամից շատ ծանր բաժին է հասել մեր ժողովրդին»,–գրել է նա Բողոքի ակցիայի 151 մասնակից բերման է ենթարկվել Երևանում վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են ընթնում, փողոցներ են փակվում Ֆրանսիան ողջունել է ՀՀ–ին և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն Ալմաթիում Ֆրանսիան կոչ է արել շարունակել սահմանազատումն ու քննարկումները խաղաղության պայմանագրի շուրջ |