Բաքու. Բուխարեստի հանդիպման գլխավոր պատճառաբանությունը ԵԱՀԿ ՄԽ սարսափն է բանակցությունների բացակայության նկատմամբ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սարսափով են մտածում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարությունների միջեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով բանակցային գործընթացի բացակայության իրավիճակի մասին : Այդ մասին հայատարարել է ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Մամեդովը` մեկնաբանելով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը Բուխարեստում: «Իմ կարծիքով, բուխարեստյան հանդիպման գլխավոր հիմնավորումը հենց այդ սարսափն էր, այլ ոչ թե որեւէ առաջընթացի սապասումը բանակցությունների արդյունքում: Եվ դա հասկանալի է: Պատկերացրեք, որ Հայաստանն ու Ադրբեջանն այլեւս չեն բանացկում: Չէ՞ որ, այդ դեպքում ռազմական գործողությունների վերսկսումը ավելի մեծ հավանականություն ունի, քան հակամարտող պետությունների նախագահների ու նախարարների քիչ թե շատ կանոնավոր հանդիպումների ժամանակ: Եվ որպեսզի խուսափն իրավիճակի նման զարգացումից, համանախագահներն անում են հնարավոր ամեն ինչ նման հանիպումների շարունակության համար»,- գտնում է Մամեդովը: «Այդ կապակցությամբ, չեմ կարող չնշել, որ հիմա ռազմական գործողությունների վերսկսումը, նույնիսկ կարճ ժամանակով, ձեռնտու է Հայաստանին: Ադրբեջանը սպասում է մեծ շահույթ ունենալ նավթից առաջիկա տարիներին, եւ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումն այսօր խնդիրներ կստեղծեի մեր երկրի համար այդ տեսանկյունից»,- գտնում է ադրբեջանցի քաղաքագետը, հայտնում է Day.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---