ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահի փոխարինումը Մոսկվայի կողմից միանշանակ չի ընդունվել

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Սթիվեն Մաննի` նոր պաշտոնին նշանակելը Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի թեժ պահին Մոսկվայի կողմից միանշնակ չի ընդունվել: Ադրբեջանում ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Բուրդիկինն ափսոսանք է հայտնել Ս. Մաննին այլ պաշտոնին նշանակելու առումով: Ռուս դիվանագետի խոսքերով, «Ս. Մաննը պաշտպանում էր ԱՄՆ շահերը, եւ խորությամբ հասկանում էր Հայաստանի ու Ադրբեջանի առանձնահատկությունները, եւ նման փոփոխությունը երկու երկրների նախագահների հանդիպման անցկացման ժամանակ եւ դրա կապակցությամբ հույսի փայլատակումը որոշակի համաձայնության հասնելու հարցում, այնքան էլ լավ քայլ չէ»: Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Եվրասիայում հակամարտությունների հարցով Պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Մաննը նշանակվել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնում` Կենտրոնական ու Հարավային Ասիայի երկրների հարցով, հայտնում է Day.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---