Պան Գի Մուն. Սիրիայում և Իրաքում մոտ 13.000 օտարերկրացի ահաբեկիչ է կռվում

Պան Գի Մուն. Սիրիայում և Իրաքում մոտ 13.000 օտարերկրացի ահաբեկիչ է կռվում

PanARMENIAN.Net - ՄԱԿ անդամ 80 երկրից մոտ 13.000 օտարերկրացի ահաբեկիչ է միացել «Ան Նուսրայի» և «Իսլամական պետության» ճակատին:Այդ մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ՄԱԿ 69-րդ նստաշրջանի ընթացքում, Անվտանգության խորհրդի նիստում, որը նվիրված էր ահաբեկչության դեմ պայքարին:

«Երկարաժամկետ հեռանկարում ահաբեկիչների համար ամենամեծ սպառնալիքը ոչ թե հրթիռների ուժն է, այլ ներառական քաղաքականությունը»,-մեջբերում է նրա խոսքը ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Ավելի վաղ ԱԽ-ն բանաձև էր ընդունել՝ հավանություն տալով ահաբեկիչների դեմ կոշտ միջոցների կիրառմանը: Անցյալ շաբաթ «Իսլամական պետության» դեմ 5 երկրների կոալիցիա ստեղծվեց ԱՄՆ գլխավորությամբ:

Սեպտեմբերի 22-ին ԱՄՆ ՌՕ ուժերը հարվածներ հասցրեցին «Իսլամական պետության» դիրքերին Սիրիայում: Հարվածների համար օգտագործվել են Predator անօդաչու սարքերը, B-1 ռազմավարական ռմբահար ինքնաթիռներն ու F-16 և F-18 կործանիչները: Սիրիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ն իրազեկել է ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցչին Ռաքքայում ԻՊ դիրքերին հարվածներ հասցնելու մասին: Սեպտեմբերի 10-ին ազգին ուղղված ուղերձում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, որ ԻՊ դիրքերին Սիրիայում հնարավոր է հարվածներ հասցնել առանց Կոնգրեսի թույլտվության: Պաշտոնական Դամասկոսը բացասաբար վերաբերվեց նման հնարավորությանը: ԻՊ դիրքերի ռմբակոծությունները Սիրիայում ԱՄՆ առաջին հարվածն է Սիրիայի տարածքին: «Իսլմական պետությունը» վերահսկում է Իրաքի ու Սիրիայի զգալի տարածքներ: Սակայն մինչ այժմ ԱՄՆ-ն սահմանափակում էր օդային հարվածները Իրաքի սահմաններով, քանի որ պաշտոնապես Վաշինգտոնը չէր միջամտում սիրիական հակամարտությանը:

ԱՄՆ-ն և մի շարք երկրներ շատ մոտ էին Սիրիան ռմբակոծելու որոշմանը 2013-ի աշնանը. պատրվակ հանդիսացավ քիմիական զենքի կիրառման վտանգը կառավարական ուժերի կողմից: Սակայն, համզոիչ ապացույցներ չներկայացվեցին: Ռուսաստանի միջնորդությամբ հաջողվեց խուսափել ռմբակոծություններից քիմիական զենքից հրաժարվելու Սիրիայի համաձայնության դիմաց: Դուրս է բերվել և ոչնչացվել է շուրջ 800 տոննա քիմիական նյութեր, իսկ ՄԱԿ և ՔԶԱԿ համատեղ առաքելությունը ոչնչացնում է քիմզենքի արտադրության օբյեկտները երկրում:

Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալ գրավեց Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչ փախավ քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---