Ա-320-ի «սեւ արկղերը» կվերծանվեն մեկուկես ամսվա ընթացքում

PanARMENIAN.Net - Սոչիի մերձակայքում կործանված Ա-320-ի հայկական աէրոբուսի «սեւ արկղերը» կարող են վերծանվել մեկուկես ամսվա ընթացքում: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը: «Այն ժամկետը, որ մենք ենթադրում էինք` մեկուկես ամիսը, դա իրատեսական է: Ես ի նկատի ունեմ ինքնագրիչների վերականգնումը»,-հայտարարել է Ռուսաստանի Տրանսպորտի նախարարության ղեկավարը: Նրա խոսքերով, այժմ ինքնագրիչների հետ աշխատում են մասնագետները, թարգմանվում են հայ օդաչուների խոսակցությունները: Ավելի վաղ Միջպետական ավիացիոն կոմիտեի օդային տրանսպորտում հետաքննությունների կենտրոնի ղեկավար Ռուդոլֆ Թեյմուրազովը հայտարարել էր, թե «սեւ արկղերի» վերծանման համար կպահանջվի 15 օր, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:



«Արմավիա» ընկերության Ա-320 ինքնաթիռը կործանվեց 2006 թվականի մայիսի 3-ին վայրէջքի գնալով Սոչիի օդանավակայանում: Վթարի արդյունքում զոհվեցին բոլորը` 105 ուղեւորները եւ անձնակազմի ութ անդամները: Վթարի պատճառները հետաքննում է Միջպետական ավիացիոն կոմիտեի հանձնաժողովը` Հայաստանի եւ Ֆրանսիայի ներկայացուցիչների մասնակցությամբ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---