«Բազմազգ Վրաստանի» գրասենյակից հափշտակվել է Ջավախքի իրավիճակի մասին ինֆորմացիան

PanARMENIAN.Net - Հունիսի 7-ի գիշերը թալանվել է Բազմազգ Վրաստան Համաքաղաքացիական Շարժման գրասենյակը: Այդ մասին ասվում է PanARMENIAN.Net ում ստացված Ջավախքի հայկական հասարակական կազմակերպությունների միության հայտարարության մեջ: Հայտարարությունում նաեւ նշվում է. «Ինչպես մեզ հայտնի դարձավ, գողերը հափշտակել են միայն համակարգչային բլոկները` որտեղ զետեղված էր «Բազմազգ Վրաստանի» երկարամյա աշխատանքի ժամանակ հավաքված ողջ ինֆորմացիան: Հատկանշական է նաեւ, որ գողացվել են վերլուծական բնույթի ծրագրերն ու ինֆորմացիաները, որ ներառում են վերը նշված հեղինակավոր կազմակերպության գնահատականները այն իրադարձությունների կապակցությամբ, որ զարգանում են Ջավախքում. դրանք նախատեսված են եղել միջազգային կազմակերպությունների համար: Մասնավորապես դրանք տարածաշրջանի իրավիճակի էսկալացիայի փաստեր են, որոնցից մեկն է հանդիսանում ազգայնամոլական արտահայտություններով թռուցիկների տարածումը, որ ուղղված է ինչպես Ջավախքի բնակչության, այնպես էլ հասարակության առաջնորդների դեմ:



Մենք մտահոգված ենք այս փաստով, առավել եւս, երբ ազգային փոքրամասնությաւնների վրա հարձակումները համըմնկնում են քրեական պրովոկացիաների հետ, որ կազմակերպվում են ուժային կառույցների կողմից եւ ուղղված են Ջավախքում գործող մի շարք կազմակերպությունների ղեկավարների, ինչպես նաեւ այլ քաղաքացիների դեմ: Մենք այս ուղղությամբ Վրաստանում կատարվող իրադարձությունները դիտարկում ենք որպես մի շղթա, որ ամրապնդվում է ուժային կառույցների պրովոկացիաներով, ինչի արդյուք կարող է դառնալ հատուկ նշանակության զորքերի մուտքը Ջավախք, եւ տարածաշրջանի իրավիճակի հետագա ապակայունացումը:



Ինչ վերաբերում է Բազմազգ Վրաստան շարժմանը, ինչպես մեզ հայտնի է, հատկապես վերջին ժամանակներում, այն, մասնավորապես, իշխանություն ունեցող մի շարք պաշտոնյաների կողմից պրովոկացիաների է ենթարկվում:



Անընդունելի ենք համարում նման ագրեսիվ քաղաքականության դրսեւորումը ինչպես 50 ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպության, այնպես էլ որեւէ մեկի դեմ:



Մեր աջակցությունն ենք հայտնում Բազմազգ Վրաստան շարժմանը, եւ համոզված ենք, որ այս կազմակերպությունը կշարունակի իր կատիվ գործնեությունը նախկին եռանդով ու անաչառությամբ»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---