Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը տեղի կունենա մտքերի փոխանակում, ուղղված «բացթողումների» հաղթահարմանը

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների առաջիկա հանդիպմանը կքննարկվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային ընթացքը, մասնավորապես թե ինչ քայլեր է հնարավոր ձեռնարկել Բուխարեստում նախագահների հանդիպման արդյունքում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: Նրա խոսքերով, տեղի կունենա մտքերի փոխանակում, ուղղված բանակցությունների ընթացքում առաջացած «բացթողումների» հաղթահարմանը: «Մենք պետք է պատասխանենք այն հարցին, թե որ ուղղությամբ է հարկավոր շարունակել խաղաղ երկխոսությունը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով»,-ասել է Ա.Ազիմովը: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ն ներկայացնող համանախագահի փոփոխմանը, Ա.Ազիմովը նշել է, որ դիվանագետը, որը կփոխարինի Սթիվեն Մաննին, նվազ փորձառու կլինի ղարաբաղյան հակամարտության հարցում: «Որքանով տեղյակ եմ, այդ դիվանագետը նույնպես շատ բանիմաց, փորձառու եւ սկզբունքային է»,-նշել է Ադրբեջանի ԱԳՆ փոխղեկավարն, ընդգծելով, որ ամերիկացի համանախագահի փոխարինումը չի անդրադառնա բանակցային գործընթացի վրա:

Ա.Ազիմովը դրական է համարել Սթիվեն Մաննի գործունեությունը համանախագահի պաշտոնում: «Ինչպես կոնցեպտուալ տեսակետից, այնպես էլ բանակցային գործընթացի առաջխաղացման տեսակետից Սթիվեն Մաննը կարեւոր ներդրում ունի հայ-ադրբեջանական հակամարտության հանգուցալուծման առաջընթացի հարցում»,-գտնում է Ա.Ազիմովը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---