Վրաստանն առաջին տեղում է հայտնվել սպառազինումների մրցավազքում

PanARMENIAN.Net - Վրաստանը համաշխարհային առաջնորդ է հանդիսանում ռազմական ծախսերի տեսանկյունից: Այդ մասին ասվում է Աշխարհի խնդիրների Սթոքհոլմի ինստիտուտի (SIPRI) ամենամյա զեկույցում, որն ուսումնասիրում է սպառազինության շուկան: Թբիլիսիի սպռազինման ծախսերը մեկ տարում աճել են գրեթե 2,5 անգամ եւ կազմել են $146 միլիոն: Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի, էլ չասած ԱՄՆ-ի, Չինաստանի ու Ռուսաստանի համեմատոությամբ դա այնքան էլ շատ չէ: Սակայն, աճի արագության տեսանկյունից Վրաստանն իր ետեւում է թողել բոլորին, այդ թվում է ակտիվորեն սպառազինվող հարեւաններ Ադրբեջանին, որտեղ սպառազինման ծախսերի արագությունը 2005 թվականին կազմեց 51 տոկոս, իսկ Հայաստանին` 23 տոկոսով: SIPRI մասնագետները բացատրում են այսպիսի աճը Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամագրվելու ցանկությամբ, սակայն փորձագետները նշում են Թբիլիսի ձգտումն իր իշխանության տակ վերադարձնել անջատված Աբխազիան ու Հարավային Օսիան, հայտնում է BBC News-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---