Միջազգային հանրությունը, ամենայն հավանականությունը, պատրաստվում է «չճանաչվածների» ճանաչմանը

PanARMENIAN.Net - Միջազգային փորձագիտական հանրության միջնորդությամբ, առանձին քաղաքական գործիչների հայտարարությունների միջոցով կարծես նոր միջավայր է ձեւավորվում, որտեղ չճանաչված պետությունների ճանաչումը ընդունելի է դառնում: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Արման Մելիքյանը: Նրա խոսքերով, այսօր միջազգային հանրությունը, ամենայն հավանականությունը, պատրաստվում է «չճանաչվածների» ճանաչմանը:



«Պատք չէ մտածել, որ այդ ճանաչումը անպայման կվերաբերվի հետխորհդային տարածքի բոլոր չճանաչված սուբյեկտներին: Նրանց առումով տարբեր մոտեցումներ են մշակվում: Մերձդնեստրի դեպքում, կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգներում կա որոշակի խմբավորում, որը շահագրռված է դրա ճանաչման հարցում: Սակայն բացառված չէ, որ այդ առումով որոշակի համաձայնություններ կան G8-ի կամ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի մակարդակներով: Միշտ չէ, որ համանմանությունները օգնում են մեր շահերին: Մենք պետք է հաշվի առնենք, որ նաեւ տարբերություններ կան, որոնք կարող են որոշիչ լինեն: Այդ պատճառով մենք չպետք է հանգստանանք, այլ պետք է շարունակենք աշխատանքը մեր նպատակներին հասնելու համար»,- նշել է նա:



ԼՂՀ նախագահի խորհրդականը նաեւ նկատեց, որ ամեն դեպքում պետությունը կարող է ճանաչվել մեկ չափանիշով. սեփական գործունակությամբ. «Մենք առաջին հերթին պետք է ելնենք սեփական ներուժից: Լեռնային Ղարբաղում անկախ պետություն է ստեղծվել, կառուցվում է ժողովրդավարական ,բաց հասարակություն: Մենք շատ բարդ ուղի ենք անցել: Խորհդային Ադրբեջանի տարածքոեւմ երկու պետություն է ստեղծվել, որոնցից մեկին Ադրբեջանին միջազգային հանրությունը ամեն կերպ աջակցել է, իսկ մյուսին` ԼՂՀ-ին, ընդհակառակը, միշտ փորձել է խանգարել, խոչընդոտներ է սարքել: Այնուամենայնիվ, լրիվ ակնհայտ է` ով մեզնից ավելի հեռու գնացել ժողովրդավարության սեղծման ճանապարհին: ԼՂՀ-ում դրությունն այլ է եւ մենք մեծ շանսեր ունենք զարգացման դրական դինամիկայի տեսանկյունից»,- ընդգծել է Մելիքյանը:



Միեւնույն ժամանակ, նա ասեց, որ պետք չէ նման նման եզրակացություններին դարակազմիկ նշանակություն տալ: «Իրականում, մեզնից բացի ոչ ոք չի կարող մեզ գնահատել, եթե, իհարկե, մենք ճիշտ ենք կառուցում մեր ներքին պետական հարաբերությունները»,- ասել է Արման Մելիքյանը, հայտնում է Դե-Ֆակտոն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---