ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ-ից նոր համանախագահի անունը հայտնի կդառնա երկու-երեք շաբաթից

PanARMENIAN.Net - Սթիվեն Մաննը կշարունակի կատարել իր պարտականությունները որպես ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով Մինսկի խմբի համանախագահ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հասարակության հետ կապերի բաժնի վարիչ Ջոնաթան Հենիկը: Ըստ դիվանագետի, 2-3 շաբաթվա ընթացքում Սթիվեն Մաննը նոր նշանակում կստանա, եւ միայն դրանից հետո նա կազատվի համանախագահի իր զբաղեցրած պաշտոնից: Ջ.Հենիկը ասել է, թե 2-3 շաբաթից կհրապարակվի այն դիվանագետի անունը, որը կփոխարինի Ս.Մաննին ԵԱՀԿ Մինսկի խմբում, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը: Նշենք, որ Ս.Մաննը կնշանակվի ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Հարավ եւ Միջին Ասիայի երկրների գծով:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---