ՈւԵՖԱ-ի վճիռը. Սերբիան Դանիայի ու Հայաստանի հետ կխաղա առանց հանդիսատեսի24 հոկտեմբերի 2014 - 16:16 AMT PanARMENIAN.Net - ՈւԵՖԱ հսկիչ կարգապահական հանձնաժողովը վճիռ է կայացրել Եվրո-2016-ի ընտրական փուլում Սերբիա-Ալբանիա խաղի վերաբերյալ: Ինչպես ասվում է ՈւԵՖԱ կայքում, հանձնաժողովը որոշել է տեխնիկական պարտություն գրանցել Ալբանիայի թիմին 0:3 հաշվով: Բացի այդ, Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիան 100 հազար եվրո տուգանք կմուծի: Միևնույն ժամանակ Հանձնաժողովը որոշում է կայացրել զրկել Սերբիայի հավաքականին 3 միավորից Եվրոպայի առաջնության ընթացիկ որակավորման փուլում: Բացի այդ, հաջորդ երկու խաղը կանցկացվի առանց հանդիսատեսի: Սերբիայի ֆուտբոլի ֆեդերացիան ևս 100 հազար եվրոյով կտուգանվի: Որոշումները կարող են բողոքարկվել: Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն հայտարարել է, որ կբողոքարկի ՈւԵՖԱ-ի որոշումը, գրում է Terrikon-ը: Եվրո-2016-ի ընտրական փուլի շրջանակում Սերբիայի հավաքականի առաջիկա երկու խաղերը նոյեմբերի 14-ին Դանիայի և 2015 թ. սեպտեմբերի 4-ին Հայաստանի հավաքականների հետ են: Սերբիայի ու Ալբանիայի հավաքականների խաղը Բելգրադում վերածվեց բախումների, երբ Ալբանիայի վարչապետի եղբայրը թռչող սարք գործարկեց ազգայնական պաստառով: Խաղացողներից մեկը պոկեց այն, որից հետո ծեծկռտուք սկսվեց ֆուտբոլիստների միջև: Հետո միացան սերբ երկրպագուները: Մրցավարը դադարեցրեց խաղն ու չեղյալ հայտարարեց այն 41-րդ րոպեին: Ձախողված խաղը երկու երկրների հավաքականների առաջին հանդիպումն էր: Ալբանացիների ու սերբերի հարաբերությունները կտրուկ վատթարացան Հարավսլավիայի փլուզման հետևանքով, երբ առավելապես ալբանացիներով բնակեցված ինքնավար երկրամաս Կոսովոն և Մետոխիան որոշեցին դուրս գալ երկրի կազմից: 1999 թվականին, երբ ՆԱՏՕ-ն ռմբակոծեց Բելգրադն ու օտարերկրյա զորքեր մտցվեցին, Բելգրադը կորցրեց վերահսկողությունը երկրամասի հանդեպ, սերբերի մեծ մասը հեռացավ այնտեղից: Կոսովոն անկախություն հռչակեց 2008-ին: Սերբիան երկրամասի անկախությունը չի ճանաչել: Կարդացեք նաև՝ Բելգրադի մարզադաշտում ծեծկռտուքի վերաբերյալ. Ինչպես է ֆուտբոլը պատերազմ հրահրել և դադարեցրել այն Photo: Reuters Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |