«Վրացական երազանքը» խորհրդարանում մեծամասնությունը կորցնելու եզրին է

«Վրացական երազանքը» խորհրդարանում մեծամասնությունը կորցնելու եզրին է

PanARMENIAN.Net - Իշխող կոալիցիայի պառակտումը Վրաստանում և «Ազատ դեմոկրատների» հեռանալը հանգեցրին նրան, որ «Վրացական երազանքը» կարող է կորցնել մեծամասնությունը խորհրդարանում:

Մեծամասնություն ապահովելու համար իշխող կոալիցիային հարկավոր է 76 ձայն 150-տեղանոց խորհրդարանում: «Ազատ դեմոկրատների» բոլոր 10 անդամների հեռանալու դեպքում, իշխանական կոալիցիան կունենա ընդամենը 73 ձայն: Սակայն «Ազատ դեմոկրատների» երեք անդամներ հայտարարեցին, որ մտադիր են մնալ խորհրդարանական մեծամասնության կազմում, ինչը ապահովում է 76 ձայնը:

Սակայն, «Վրացական երազանքի» անդամ Շալվա Շավգուլիձեն հայտարարեց, որ դուրս է գալիս իշխող կոալիցիայից և անցնում է «Ազատ դեմոկրատների» կողմը: «Ես մասնակցել եմ այդ թիմի կայացմանը և համարում եմ, որ պետք է կիսեմ պատասխանատվությունը»,-ասել է Շավգուլիձեն լրագրողներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Այսպիսով, այս պահի դրությամբ իշխող կոալիցիային մեծամասնություն ձևավորելու համար մեկ ձայն է պակասում: Կոալիցիան բանակցում է արտախմբակցային պատգամավորների ու մեծամասնական կարգով ընտրվածների հետ՝ փորձելով իրենց կողմը գրավել:

Քաղաքական ճգնաժամը Վրաստանում առաջացավ, երբ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ազատեց պաշտոնից պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային աղմկահարույց կոռուպցիոն քրեական գործերի հետքերով: Դրանից հետո հրաժարական տվեցին ԱԳՆ ղեկավար Մայա Փանջիկիձեն, եվրաինտեգրման գծով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Ալասանիայի թիմը մեղադրում է գործող վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին Վրաստանում եվրոպական ինտեգրումը խափանելու փորձի համար և կոռուպցիայի քննությունը ՊՆ-ում պատրվակ է համարում ԵՄ հետ ասոցիացիան ձախողելու նպատակով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---