ԶԼՄ-ներ. Բրիտանական ոստիկանությունը կանխել է թագուհու դեմ իսլամիստների մահափորձը 8 նոյեմբերի 2014 - 12:00 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնում չորս մարդ է ձերբակալվել ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով: Ըստ The Telegraph-ի, ձերբակալվածները 19-27 տարեկան երիտասարդներ են: Հայտնի է, որ նրանցից մեկը 19 տարեկան է, նա վերջերս է վերադարձել Պակիստանից: Ահաբեկչությունը, հավանաբար, նախատեսվում էր իրականացնել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին զոհված բրիտանացիների հիշատակին նվիրված սգո միջոցառման ժամանակ: The Sun-ը գրում է, որ ձերբակալվածները մահափորձ էին նախապատրաստում Եղիսաբեթ Երկրորդի դեմ: Ըստ Սքոթլենդ Յարդի կայքում տեղադրված պաշտոնական հաղորդագրության, այդ տեղեկատվությունը դեռևս չի հաստատվել, գրում է «Կոմերսանտը»: Նշվում է, որ հետաքննության շրջանակում շարունակվում են խուզարկություններն ու հարցաքննությունները: Ինչպես ասվել է նախօրեին, 19-27 տարեկան չորս տղամարդ նոյեմբերի լույս 8-ի գիշերը բերման է ենթարկվել ոստիկանական բաժանմունք Լոնդոնի կենտրոնում: Ձերբակալություններն իրականացվել են «իսլամական ծայրահեղականության հետ կապված ահաբեկչական գործողությունների շարունակվող հետաքննության» շրջանակում: Չի ասվում, թե արդյոք նրանք կապեր ունեին «Իսլամական պետության» հետ: Սակայն, վաղուց է հայտնի, որ արևմտյան երկրներում ԻՊ-ն բավականին մեծ թվով համակիրներ ունի. Իրաքում և Սիրիայում հարյուրավոր կամավորներ են կռվում Եվրոպայից: Ըստ հարցումների, իսլամիստներին համակրում է յուրաքանչյուր յոթերորդ երիտասարդ բրիտանացին: Մինչդեռ Իրաքի ՆԳՆ փոխղեկավար Ադնան ալ Ասադին հայտարարել է, որ «Իսլամական պետությունը» հասել է Փարիզ՝ Ֆրանսիայի մայրաքաղաքում գործում է 200 անդամ ունեցող խումբը: Նման հայտարարությամբ նա հանդես է եկել Մոնակոյում Ինտերպոլի Գլխավոր վեհաժողովի նիստում, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ըստ Ալ Ասադիի, իրաքյան և ֆրանսիական հետախուզական ուժերը բացահայտել են խմբի անդամներին, այժմ նրանց հետևում են: Ահաբեկիչները նույնիսկ Ավստրալիա են հասել. նոյեմբերի 3-ին Սիդնեյում ԻՊ կողմնակիցները մահափորձ կատարեցին շիաների համայնքի հոգևոր առաջնորդ Ռասուլ Ալ Մուսավիի դեմ, ինչպես նաև գրոհեցին շիաների կրոնական կենտրոնը: Միջադեպերը տեղի ունեցան աշուրայի ժամանակ, որը շիաների ամենակարևոր տոներից մեկն է: ԻՊ հետքեր են հայտնաբերվել նաև Ռուսաստանում՝ Մերձմոսկվայում հատուկ գործողության արդյունքում նոյեմբերի 6-ին ձերբակալվեցին ավազակախմբի անդամները, որոնք մի քանի ամիս շարունակ սպանում էին վարորդներին «Դոն» ավտոմայրուղու վա: Ընդ որում, նրանք չէին կողոպտում զոհերին: Ըստ քննիչների վարկածի, վարորդների սպանությունները մերձմոսկովյան ավտոճանապարհներին կարող են մարտական մկրտության յուրահատուկ դրսևորում լինել ապագա մարտիկների համար: Ըստ Lifenews-ի, ավազակախումբը մարդկանց էր հավաքագրում ու մարզում ԻՊ շարքերում կռվելու համար: Ձերբակալվածների թվում, որոնք հիմնականում եկվորներ են Միջին Ասիայից, կան մարդիկ, որոնք սպասում էին, որ իրենց տեղափոխելու են Սիրիա և Իրաք: Photo: Splash Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |