«Բաշնեֆտ» ընկերության սեփականաշնորհումն անօրինական է ճանաչվել

«Բաշնեֆտ» ընկերության սեփականաշնորհումն անօրինական է ճանաչվել

PanARMENIAN.Net - Մոսկվայի իրավարարական դատարանն անօրինական է ճանաչել «Բաշնեֆտ» ընկերության սեփականաշնորհման գործընթացը։ Russia 24-ի հաղորդմամբ՝ դատական վճռում ասվում է, որ գործարքը կնքվել է՝ շրջանցելով օրենքը։ Նշվում է նաև, որ դատարանը ոչ թե որոշել է վերասեփականաշնորհել ընկերությունը, այլ այն պարզապես վերադարձնել օրինական տիրոջը, այսինքն՝ պետությանը։

Այս գործի շրջանակում էր ձերբակալվել հայազգի հայտնի գործարար Լևոն Հայրապետյանը։

Լևոն Հայրապետյանին ԱԴԾ աշխատակիցները ձերբակալել են «Դոմոդեդովո» օդանավակայանում հուլիսի 15-ին, ուր նա ժամանել է Մոնակոյից: Գաղտնի գործակալները ուժեղացված հսկողության ներքո գործարարին հարցաքննության համար տարել են Քննչալկան կոմիտե: Այնտեղ նրան պաշտոնապես հայտնել են ձերբակալման մասին:Գործարարի դեմ ձեռնարկված միջոցառումներն անցկացվում են «կինգիսեպյան» խմբավորման գործունեության ընդհանուր հետաքննության շրջանակում, որը ղեկավարել է «հեղինակություն» Սերգեյ Ֆինագինը: Ըստ քննիչների` տևական ժամանակ այս, ինչպես նաև` նրան մոտ «շչելկովյան» (ղեկավարում էր Ալեքսանդր Մատուսովը` Բասմաչ) կազմակերպված հանցավոր խմբավորումների անդամները խոշոր գործարարների շահերից ելնող սպանություններ են կազմակերպել: Սկզբում սպասարկում էին բանկիր Գեորգի Սաֆիևի(սպանվել է ԱՄՆ-ում) շահերը, հետո էլ սկսեցին աշխատել սենատոր Իգոր Իզմեստևի համար: Ըստ իրավապահների՝ Հայրապետյանը սպանությունների հետ կապ չունի, սակայն «Բաշնեֆտ»-ի վաճառքի տնտեսական մեքենայությունները հետաքննվում են «Կինգիսեպսկի» գործի շրջանակներում, Ռուսաստանի քննչական կոմիտեն դիմել է դատարան՝ գործարարին կալանավորելու միջնորդությամբ:

Հոկտեմբերի 3-ին հայտնի է դարձել, որ Մոսկվայի Բասմանյան դատարանը որոշել է փոխել Հայրապետյանի նկատմամբ խափանման միջոցը՝ սահմանելով տնային կալանք: Ըստ դատարանի որոշման, տնային կալանքի շրջանակում Հայրապետյանին արգելված են զբոսանքները, ինչպես նաև կապի միջոցներից ու համացանցից օգտվելը: Հոկտեմբերի 29-ին Հայրապետյանի ընկերը՝ Մացակ Փոլադյանը հայտնել է, որ Հայրապետյանի առողջական վիճակը մի քիչ բարելավվել է:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---