Օբաման նոր պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին, Պուտինը կողմ է Ուկրաինայի դաշնայնացմանը

Օբաման նոր պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին, Պուտինը կողմ է Ուկրաինայի դաշնայնացմանը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինան, իր կարծիքով, ապագա կունենա միայն դաշնայնացման դեպքում:

Գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ հարկավոր է, որ բոլոր մարդիկ, որոնք բնակվում են այդ տարածքում, ինչ լեզվով էլ խոսեն, զգան, որ այդ տարածքը նրանց հայրենիքն է և որ իրենք կարող են լիարժեք դրսևորվել այդտեղ, ինչպես ցանկացած այլ վայրում:

«Ուստի, ես չեմ հասկանում, թե Ուկրաինայի քաղաքական ուժերը ինչու լսել անգամ չեն ցանկանում դաշնայնացման մասին: Մենք հիմա լսում ենք, որ խոսք կարող է գնալ ոչ թե դաշնայնացման, այլ ապակենտրոնացման մասին: Չէ որ սա բառախաղ է: Պետք է հասկանալ, թե ինչ բովանդակություն է դրվում այդ հասկացությունների մեջ՝ ապակենտրոնացում, դաշնայնացում, ռեգիոնալացում: Կարելի է էլի տասնյակ բառեր հորինել»,-մեջբերում է Պուտինին «Ռոսիյսկայա գազետան»:

Անդրադառնալով Ղրիմի հարցին՝ նա հայտարարել է, որ այն, ինչ կատարվեց համապատասխանում է ՄԱԿ կանոնադրությանն ու միջազգային պրակտիկային: «Եվ հետո մենք վառ ու թարմ նախադեպ ունենք՝ Կոսովոն…Ղրիմում արվեց այն, ինչ արվել էր Կոսովոյում, ուրիշ ոչինչ»,-ասել է նա:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ Ռուսաստանը կհայտնվի ավելի խորը մեկուսացման մեջ, եթե շարունակի ապակայունացնել իրավիճակն Ուկրաինայում: Իր ելույթում «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի ավարտին Օբաման մեղադրեց իր ռուս պաշտոնակցին միջազգային նորմերն ու Ուկրաինայի արևելքում հակամարտության խաղաղ կարգավորման մասին պայմանավորվածությունները, գրում է «Սլոնը»: Ըստ ԱՄՆ նախագահի, ԱՄՆ ու դաշնակիցների պատժամիջոցներն ՌԴ դեմ արդեն ցույց տվեցին, որ դա արդյունավետ միջոց է Մոսկվայի վրա ճնշում գործադրելու համար և անհրաժեշտության դեպքում դրանք պետք է ընդլայնվեն: Օբաման հավաստիացրեց նաև, որ «առաջինը կառաջարկի հրաժարվել պատժամիջոցներից, եթե Ռուսաստանը փոխի վերաբերմունքը Ուկրաինայի ինքնիշխանության հարցում, հայտնում է «Դոժդ» հեռուստաալիքը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---