Թուրք նախարար. Երկրի գնդաձև լինելը մուսուլմաններն են հայտնաբերել

Թուրք նախարար. Երկրի գնդաձև լինելը մուսուլմաններն են հայտնաբերել

PanARMENIAN.Net - Թուրքիայի գիտության, արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, թե երկրագնդի կլոր լինելը հայտնաբերել են մուսուլման գիտնականները: Ինչպես հաղորդում է Hurriyet-ը, Ըշըքը նման հայտարարություն է արել Կոնյան քաղաքում մի խումբ գործարարների առջև ելույթ ունենալիս:

«Գալիլեո Գալիլեյից դեռևս 700-800 տարի առաջ 71 մուսուլման մաթեմատիկոս և աշխարհագրագետ հայտնաբերել էին, որ մեր Երկիրն ունի գնդի տեսք»,- հայտարարել է նա:

Ավելի վաղ ոչ պակաս զավեշտալի հայտարարությամբ էր աչքի ընկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Լատինական Ամերիկայի մահմեդական կրոնական առաջնորդների գագաթնաժողովի վերջում ունեցած ելույթում Էրդողանն ասել էր, թե 1178 թվականին այսինքն` Կոլումբոսից 314 տարի առաջ Ամերիկայի աշխարհամաս են հասել մահմեդական ծովայինները: Նրա խոսքով` Կոլումբոսը նույնիսկ իր հուշերում խոսել է Կուբայի ափեր հասնելու ժամանակ սարի գլխին մզկիթ տեսնելու մասին:

Երկիրn Արեգակնային համակարգի մոլորակ է, ըստ Արեգակից ունեցած հեռավորության երրորդն է (149,8 միլիոն կմ), ըստ մեծության՝ հինգերորդը (տրամագիծը` 12.700 կմ) ։ Երկիր մոլորակն առաջացել է մոտավորապես 4,6 մլրդ տարի առաջ։ Երկրի բնական արբանյակ Լուսինը երկրագնդի շուրջը պտտվում է էլիպսային ուղեծրով, երկրից 384.400 կմ միջին հեռավորության վրա։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---