G8-ը հանդես է գալիս Ղարաբաղյան հակամարտության կարգավորման օգտին 2006 թվականին

PanARMENIAN.Net - G8-ի երկրները Ադրբեջանին եւ Հայաստանին կոչ են արել մշակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքները, որպեսզի արդեն 2006 թվականին հասնեն դրան: Այդ մասին ասվում է ԱԳՆ ղեկավարների հանդիպումից հետո G8-ի նախագահի տարածած հայտարարությունում: «Մենք ընդգծել ենք այս հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների շուտափույթ համաձայնեցման անհրաժեշտությունը այն նպատակով, որպեսզի հասնեն դրան արդեն 2006 թվականին: Մենք Ադրբեջանին եւ Հայաստանին կոչ ենք անում քաղաքական կամք դրսեւորել եւ համաձայնության հասնել այս հարցով ընթացիկ տարում, եւ իրենց ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության»,- ընդգծվում է հայտարարությունում, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---