Կիպրոսը կարող է հրաժարվել Թուրքիայի հետ բանակցությունները շարունակելուց

Կիպրոսը կարող է հրաժարվել Թուրքիայի հետ բանակցությունները շարունակելուց

PanARMENIAN.Net - Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է, որ կարող է հրաժարվել Թուրքիայի հետ բանակցությունները շարունակելուց:

Ամանորին նվիրված իր գրավոր ուղերձում Անաստասիադիսը նշել է այն պայմանները, որոնք Թուրքիայի կողմից պահպանվելու դեպքում, հնարավոր կլինի շարունակել բանակցությունները, հայտնում է TRT-ն: Կիպրոսի նախագահը նշել է, որ եթե Թուրքիան չճանաչի Կիպրոսի կառավարման ինքնիշխան իրավունքները Միջերկրական ծովի արևելյան մասում, Կիպրոսը չի վերադառնա բանակցային սեղանի մոտ:

2014-ի հոկտեմբերի 3-ին Անկարան հրապարակեց այսպես կոչված նավիգացիոն տելեքս (NAVTEX)՝ իրազեկում այն մասին, որ Միջերկրական ծովի որոշակի հատվածում «Բարբարոս» թուրքական հետազոտական նավը սեյսմիկ հետախուզում կանցկացնի՝ որոնելով բնական գազի հանքեր: Հենց այդ շրջանում է գտնվում կիպրոսյան ԲՏԳ-ն և այնտեղ է Eni ընկերությունը փորձնական հորատանցք հորատում ըստ կոնցեսիոն համաձայնագի Կիպրոսի կառավարության հետ: Սակայն Անկարան, որը չի ճանաչում Կիպրոսի Հանրապետությունը, անտեսում է գոյություն ունեցող սահմանները Միջերկրական ծովի արևելքում և Նիկոսիայի հետ կնքած միջազգային համաձայնագրերը:

Անաստասիադիսը սպառնալիք է համարում Միջերկրական ծովի արևելյան մասում Թուրքիայի կողմից իրականացվող նավթի հետախուզման աշխատանքները և պատրաստակամություն է հայտնել վերսկսելու երկխոսությունը, եթե այդ աշխատանքները դադարեցվեն:

Տարաձայնություններն ու հակամարտությունը Կիպրոսի թուրք և հույն բնակչության միջև ծագեցին Մեծ Բրիտանիայից Կիպրոսի անկախացումից անմիջապես հետո՝ 1960-ին: Միջհամայնքային ճգնաժամը բազում բախումների հանգեցրեց զոհերով ու վիրավորներով: «Աթիլա» գործողությունը (Թուրքիայի զինված ուժերի ներխուժումը հյուսիսային Կիպրոս) իրականացվեց 1974 թվականի հուլիսի լույս 21-ի գիշերը: Ներխուժումը տեղի ունեցավ Հունաստանում «սև գնդապետների» խունտայի կառավարման վերջին օրերին ԱՄՆ ու Մեծ Բրիտանիայի թողտվությամբ, որոնք հանդես էին գալիս որպես Կիպրոսի հունական ու թուրքական համայնքների միջև լիազորությունների բաժանման մասին նախկինում կնքված համաձայնության երաշխավորներ:

Որպես անկախ պետություն Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը ճանաչված է միայն Թուրքիայի կողմից, որը, ըստ ՄԱԿ-ի բանաձևերի օկուպացնում է այս տարածքը, որը զավթվել է Կիպրոսի Հանրապետությունից` 1974 թվականի ներխուժման ժամանակ։ Աշխարհի պետությունների մեծ մասը համարում է, որ Հյուսիսային Կիպրոսը Կիպրոսի Հանրապետության օկուպացված տարածքն է։ Կղզու օկուպացված մասում գրեթե ամբողջությամբ ոչնչացվել են քրիստոնեական հուշարձանները՝ Թուրքիան, ինչպես միշտ, փորձում է ոչնչացնել բնիկ բնակչության գոյության հետքերը:

Կիպրոսի Հանրապետությունը պահպանում է կղզու ամբողջ տարածքի ինքնիշխանությունը, 2004 թվականից անդամակցում է Եվրամիությանը: ԵՄ-ն համարում է, որ կղզու հյուսիսային մասը ժամանակավորապես չի վերահսկվում օրինական կառավարության կողմից: Կղզու միավորման մասին բանակցություններն ընթանում են թուրքական զորքերի ներխուժումից ի վեր, սակայն ապարադյուն:

Մինչդեռ Վաշինգտոնը հայտարարել է, որ ճանաչում է բացառիկ տնտեսական գոտում (ԲՏԳ) էներգառեսուրսներ արդյունահանելու Կիպրոսի իրավունքը: Այդ մասին հոկտեմբերի 6-ին հայտարարել է լրագրողների համար հերթական ճեպազրույցում ԱՄՆ Պետական դեպարտամենտի պետ Ջեն Փսակին: Այդպես է նա մեկնաբանել թուրքական հետազոտական նավի գործուղումը Կիպրոսի ԲՏԳ սեյսմիկ հետախուզման համար՝ նպատակ ունենալով բնական գազի հանքերի հետախուզումը:

«Մենք ճանաչում ենք Կիպրոսի Հանրապետության սեփական ռեսուրսների ու բացառաիկ տնտեսական գոտու իրավունքը: Մենք շարունակում ենք համարել, որ նավթի ու գազի պաշարները կղզում, ինչպես և մյուս պաշարները, պետք է արդար բաժանել երկու համայնքների միջև ընդհանուր կարգավորման շրջանակում»,-ասել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---