ՄՃԽ. Ղարաբաղյան գործընթացում շատ տագնապալի փուլ է սկսվում

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հունիսի 22-ին Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդում արված հայտարարությունը ուսումնասիրության համար շատ կարեւոր փաստաթուղթ է: Այդ մասին հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) Կովկասյան նախագծի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը: Նրա խոսքերով, այդ հայտարարության մեջ հրապարակվել է հստակ եւ ընդհանուր մոտեցումը հակամարտության կարգավորմանը: «Հնարավոր է, որ ԵԱՀԿ ՄԽ վերջին հայտարարությունն ամենաանկեղծն ու ինքնաքննադատականն է մինչ օրս համանախագահների արված հայտարարություններից, քանի որ 1994 թվականից ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ընթացող բանակցությունների մեկնարկից ի վեր նրանք առաջին անգամ են հայտարարում իրենց գործունեությունը շարունակելու անիմաստության մասին»,-նշել է Ֆրեյզերը: ՄՃԽ Կովկասյան նախագծի տնօրենին զարմացրել է, որ Հայաստանում եւ Ադրբեջանում շատ քիչ են խոսում այդ մասին: «Իրականում ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ ասվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով միջազգային ձեւաչափի բանակցությունների բացակայության մասին: Ստացվում է, որ հակամարտության կողմերը կարող են ինքնուրույն վարել բանակցություններն առանց միջնորդների: Կնշանակվի արդյո՞ք այլ միջնորդ: Եթե Միացյալ Նահանգները, Ռուսաստանը եւ Ֆրանսիան նահանջում են, ապա որ միջազգային ուժերը բավարար հեղինակություն եւ լիազորություններ ունեն միջնորդական առաքելության կատարման համար: Ես չեմ հավատում, որ ինչ-որ նոր միջնորդ կհայտնվի: Աստիճանաբար մենք շատ վտանգավոր փուլ ենք մտնում, որտեղ ոչ մի խաղաղ բանակցություններ հակամարտության կողմերի միջեւ չեն լինի: 1994 թվականից ի վեր մենք առաջին անգամ ենք հայտնվել նման իրավիճակում»,-ընդգծել է Սաբինա Ֆրեյզերը, հաղորդում է «Ազերի-պրեսը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---