Ղարաբաղի շուրջ այժմ ոչ մի խաղաղ գործընթաց չկա, նույնիսկ բանակցություններ չեն ընթանում, գտնում է ՄՃԽ-ն

PanARMENIAN.Net - Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների քննադատական ելույթները վկայում են, որ նրանց անհանգստացնում է բանակցությունների ընթացքը: Այդ մասին հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի (ՄՃԽ) Կովկասյան նախագծի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը: Նրա խոսքերով, հայկական կողմը պնդում է, որ ինքնորոշման իրավունք տրվի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հանրաքվեի եւ Լաչինի միջանցքի խնդրի լուծման միջոցով, ադրբեջանական կողմը պնդում է, որ «այդ սկզբունքները պետք է տարածվեն ԼՂՀ անվտանգության գոտու, հակամարտության գոտու ապառազմականացման եւ հայրենի հող փախստականների վերադարձի վրա»; «Կողմերը չեն կարողանում պայմանավորվել Լաչինից եւ Քելբաջարից զորքերի դուրս բերման եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ համաժողովրդական քվեարկության մոդելի շուրջ: Ուստի ավելի վաղ համանախագահները հանձնարարել էին այդ մոդելների քննարկումը առանձին աշխատանքային խմբի: Սակայն այժմ նրանք հայտարարել են, որ կարգավորման գործընթացը հարկավոր է սկսել հայկական զորքերի դուրս բերումից սկզբից 5, այնուհետեւ 2 շրջաններից եւ փախստականների վերադարձից»: Անվանելով դա «ողբերգական գործընթաց», նա նշել է, որ «այժմ հույս է պահպանվում, որ 2006 թվականին կմեկնարկի զորքերի դուրս բերումը եւ փախստականների վերադարձը»: «Ղարաբաղի շուրջ այժմ ոչ մի խաղաղ գործընթաց չկա, նույնիսկ բանակցություններ չեն ընթանում: Սակայյն, ադրբեջանական կողմը աստիճանաբար հակվում է խնդրի լուծման ռազմական ճանապարհին: Եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վրա, ապա այդ ճանապարհով խնդրի լուծման համար կպահանջվի մի քանի տարի»,-ընդգծում է ՄՃԽ Կովկասյան նախագծի տնօրենը:



Նա գտնում է, որ հանրաքվեի անցկացումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ ամենազգայուն տարրերից մեկն է առաջարկների քննարկվող փաթեթում: «Ըստ համանախագահների հայտարարության, տարածքներից հայկական զորքերի դուրս բերումը սկսելու համար կողմերը պետք է պայմանավորվեին հանրաքվեի վերջնական կարգավիճակի որոշման սկզբունքների շուրջ: Սակայն այդ հանրաքվեի հստակ մոդելները պետք է քննարկվեն ապագա բանակցությունների ընթացքում: Այդպիսով, հայկական եւ ադրբեջանական կողմերն ավելի ուշ կպայմանավորվեն այն մասին, թե ով կմասնակցի հանրաքվեին, որտեղ եւ երբ այն կկայանա»,-ընդգծել է Սաբինա Ֆրեյզերը:



Միեւնույն ժամանակ նա հավելել է, որ հաջորդ փուլում ամեն ինչ կախված կլինի հակամարտության կողմերից: Նրա խոսքերով, եթե հակամարտող կողմերը քաղաքական կամք չդրսեւորեն տարաձայնությունները հարթելու համար, ապա չարժե այլ միջազգային օժանդակություն ակնկալել այս խնդրի լուծման հարցում: «Կողմերը չպետք է հույսները դնեն միջազգային հանրության աջակցության վրա, այդ խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու դեպքում»,-ասել է Սաբինա Ֆրեյզերը, հաղորդում է «Ազերի-պրեսը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---