New York Times. Իլհամ Ալիևի երկու երեսը

New York Times. Իլհամ Ալիևի երկու երեսը

PanARMENIAN.Net - Ամերիկյան New York Times-ը հունվարի 11-ի խմբագրականում Ալիևին համեմատել է Կոռլեոնե եղբայրների՝ Մարիո Պյուզոյի «Կնքահայրը» վեպի հերոսների հետ:

Հոդվածում ասվում է Բաքվում ԱՄՆ դեսպանի հեռագրի մասին, որը հրապարակվել էր Wikileaks-ում: Իլհամ Ալիևին հեռագրում համեմատել են «Կոռլեոնե մաֆիոզ կլանի հաշվենկատ, իմպուլսիվ և դաժան ներկայացուցիչների հետ»: «Արևմուտքը պետք է գիտակցի, որ բռնատեր Ալիևն է իրական պարոն Ալիևը: Ալիևի ընդդիմադիրների և երկրում ազատության անգամ նշյուլի ոչնչացումը թափ է առնում և ԱՄՆ-ն ու Եվրոպան պետք է հստակ հասկանան, որ նրանք իրական պատկերացում չունեն, թե ով է Ալիևն ու ինչ ծանր վնաս է հասցնում իր երկրին, քանի դեռ նրա հետ բիզնես են վարում»,-գրում է պարբերականը:

Թերթն անդրադառնում է Ադրբեջանում անկախ ԶԼՄ-ների ու ՈԿԿ-ների հետապնդումներին, մասնավորապես, նշելով ոստիկանների ներխուժումը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական գրասենյակ: Գործողության ընթացքում առգրավվել են փաստաթղթեր և գրասենյակի համակարգիչները, տարածքը փակվել է, ռադիոկայանի տասնյակ աշխատակիցներ ձերբակալվել ու հարցաքննվել են:

Հոդվածն անդրադառնում է նաև հայտնի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովայի ձերբակալությանը, որը հրապարակումներ էր պատրաստում Ալիևի ընտանիքի վերաբերյալ։ Իշխանությունները սկզբում նրան շանտաժի ենթարկեցին, հետո մեղադրեցին նրան Օրուելի ոճով՝ իր նախկին սիրեցյալին ինքնասպանության դրդելու մեջ։ Ռեժիմի ևս մեկ քննադատ՝ իրավապաշտպան Լեյլա Յունուսը ամուսնու՝ Արիֆ Յունուսի հետ նախորդ տարվա ապրիլից բանտում է գտնվում:

«Ալիևը լավ ու ճաշակով է հագնվում, լավ անգլերեն է խոսում և պատրաստ է նավթի ու գազի խոշոր պաշարներ արտահանել Եվրոպա ու Իսրայել, նրա իսլամը չափավոր է ու արդիական: Ալիևը ծախսատար միջոցառումներ է նախաձեռնում, ինչպիսիք են Եվրատեսիլն ու 2015-ին հունիսին կայանալիք Եվրոպական խաղերը: Սակայն, միևնույն ժամանակ, նա կառումպացված է, իսկ նրա ավտորիտար ռեզժիմը մարդու իրավունքների ոլորտում վատագույն ցուցանիշներն ունեցող երկների շարքին է դասվում»,-ասվում է հոդվածում:

Հոդվածում ասվում է նաև, որ չնայած Արևմուտքի հետ հարաբերությունների զարգացմանը, Ալիևն ամենուր ամերիկացիների կամքն է տեսնում, որն իր դեմ է աշխատում, և փորձում է ոչնչացնել ընդդիմությունը սաղմնային վիճակում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---