Ռոբերտ Քոչարյանն Իրկուտսկում տեղի ունեցած ավիաաղետի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն Իրկուտսկում տեղի ունեցած ավիաաղետի կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, խորապես սգում եւ Ձեզ հետ միասին կիսում ենք Իրկուտսկում տեղի ունեցած ավիաաղետի հետ կապված կորստի վիշտը, որի հետեւանքով բազմաթիվ մարդկային զոհեր եղան: Թույլ տվեք հայ ժողովրդի անունից եւ անձամբ իմ կողմից անկեղծ ցավակցություն հայտնել Ձեզ, զոհվածների հարազատներին ու մտերիմներին, ինչպես նաեւ արագ ապաքինում ցանկանալ տուժածներին»:



Նշենք, որ S7 ավիաընկերության (Սիբիր) Ա-310 ինքնաթիռը վթարի ենթարկվեց Իրկուտսկի օդանավակայանում վայրէջքի գնալիս: Այն դուրս է եկել թռիչքուղուց, բախվել է շինությանն ու հրդեհվել: Ինքնաթիռում եղած 203 հոգուց 124-ը զոհվել են:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---