Ինգուշետիայում հատուկ գործողությունների արդյունքում սպանվել է Շամիլ Բասաեւը

PanARMENIAN.Net - Ինգուշետիայում սպանվել է Շամիլ Բասաեւը: Այդ մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել է Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) տնօրեն Նիկոլայ Պատրուշեւը: «Այսօր գիշերը Ինգուշետիայում հատուկ գործողությունների արդյունքում ոչնչացվել է Բասաեւը, ինչպես նաեւ մի շարք գրոհայիններ»,- ասել է Պատրուշեւը: Նա ճշտել է, որ ոչնչացված գրոհայինները ահաբեկչություններ էին նախապատրաստում: Պատրուշեւը նշել է, որ Բասաեւի ոչնչացման օպերացիայի անցկացման մասին նա նախօրոք տեղեկացրել էր նախագահին: «Այս միջոցառումը հնարավոր եղավ արտասահմանում օպերատիվ դիրքեր ստեղծելու շնորհիվ, առաջին հերթին երեք երկրներում, որոնցում հավաքվում էր զենքը եւ հետագայում տեղափոխվում էր Ռուսաստան, ահաբակչություններ իրականացնելու համար»,- ավելացրել է ԱԴԾ ղեկավարը: Ռուսաստանի նախագահը, լսելով Պատրուշեւի զեկույցը, Բասաեւի ոչնչացումը «արժանի հատուցում» անվանեց Բեսլանի եւ Բուդյոնովսկի ահաբեկչությունների համար եւ հրամայեց պարգեւատրել հատուկ գործողության մասնակիցներին:



Շամիլ Բասաեւի ոչնչացման փաստի վերջնական հաստատման համար գենետիկ փորձաքննություն է անցկացվելու, չնայած հատուկ ծառայությունները հարյուրտոկոսանոց վստահություն ունեն նրա մահվան առումով:



Նշենք, որ 1993 թվականին Շամիլ Բասաեւը չեչեն գրոհայինների հետ մասնակցել է ԼՂՀ դեմ մղվող Ադրբեջանի պատերազմում: Ադրբեջանը Բասեւի խմբավորմանը ոչ թե գումարով, այլ զինամթերքով էր վարձահատույց լինում, որոնք եւ տրամադրում էր չեչեն անջատողականներին ՌԴ դաշնային իշխանությունների դեմ պայքարի համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---