ՌԴ-ում առաջարկում են արգելել «Վիքիպեդիան». Սխալների քանակն ահռելի է

ՌԴ-ում առաջարկում են արգելել «Վիքիպեդիան». Սխալների քանակն ահռելի է

PanARMENIAN.Net - ՌԴ «Ռոսօբրնադզորի» ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Բիսերովն առաջարկում է արգելել Ռուսաստանում «Վիքիպեդիա» առցանց հանրագիտարանը:

«Կարգելեի «Վիքիպեդիան», ուղղակի գրաքննություն կներմուծեի, քանի որ սխալների քանակն ուղղակի ահռելի է»,- ասել է Բիսերովը լրագրողներին: Այդպես նա մեկնաբանել է ուսանողների շրջանում տարածված պրակտիկան, երբ քննության ժամանակ կարելի է արտագրել, բջջայինով մտնելով համացանց և գտնելով պատասխանը, օրինակ, «Վիքիպեդիայում», հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

«Եթե ցանկանում են, թող օգտվեն «Վիքիպեդիայից», բայց կստանան համապատասխան գնահատական»,- հավելել է «Ռոսօբրնադզորի» ղեկավարը:

Ավելի վաղ որոշ ռուս քաղաքական գործիչներ բազմիցս կողմ են արտահայտվել, որպեսզի արգելվածների ցանկում ընդգրկվեն նաև առցանց հանրագիտարանի որոշ հոդվածներ կամ «Վիքիպեդիան» ամբողջությամբ:

Վիքիպեդիան ազատ բովանդակությամբ, բազմալեզու հանրագիտարանային նախագիծ է, որին հովանավորում է շահույթ չհետապնդող Վիքիմեդիա Հիմնադրամը։ Անունը կազմված է վիքի (համագործակցական կայքեր ստեղծելու տեխնոլոգիա, հավայան վիքի բառից որը նշանակում է «արագ») և հունարեն էնցիկլոպեդիա բառերից։ Վիքիպեդիայի ավելի քան 30 միլիոն հոդվածները (այդ թվում՝ շուրջ 144 495 հայերեն վիքիպեդիայում) ստեղծվել են ինքնակամ մասնակիցների կողմից և համարյա բոլոր հոդվածները կարող են խմբագրվել Համացանցից օգտվող ցանկացած անձի կողմից։ Վիքիպեդիա նախագիծը սկսել են Ջիմմի Ուելսը և Լարի Սանգերը 2001-ի հունվարին և ներկայումս այն Համացանցի ամենաօգտագործվող հանրագիտարանային կայքն է։

Վիքիպեդիան գնահատվում է անվճար լինելու, ազատության և մատչելիության, թեմաների հսակայական բազմազանության և հիրավի մանրամասն տեղեկությունների համար։ Վիքիպեդիան քննադատում են ավանդական հանրագիտարանի համեմատ արժանահավատության պակասի համար: Վիքիպեդիան պարունակում է մոտավորապես 30 միլիոն հոդված, որոնցից ավելի քան 4.300.000-ը պատկանում են անգլերեն տարբերակին։

 Ուշագրավ
Ընկերության համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանի խոսքով՝ ներդրման ընդհանուր չափը $17․5 մլն է
Խոսելով Ինժեներական քաղաքի մասին՝ Արշակյանը տեղեկացրել է, որ 7 ընկերություն հայտ է ներկայացրել
Նա նշել է, որ կապի դուրս գալու համար պետք է կուտակման տեղից հեռանալ 2–3 կմ, նոր զանգել
Krisp-ը 1 տարվա ընթացքում 0-ից 600 կորպորատիվ բաժանորդ է ձեռք բերել