Սանկտ-Պետերբուրգում այսօր սկսվել է Մեծ ությակի գագաթնաժողովը

PanARMENIAN.Net - Այսօր Սանկտ-Պետերբուրգում իր աշխատանքն է սկսում «Մեծ ությակի» (G8) գագթնաժողովը: Առաջին անգամ այն գլխավորում է Ռուսաստանի Դաշնությունը: Գագաթնաժողովի հիմնական թեմաներից մեկը կդառնա գլոբալ էներգետիկ անվտանգության ապահովումը:



Ինչպես սպասվում է, G8-ի գագթնաժողովին առաջին անգամ կընդունվի համընդհանուր փաստաթուղթ` էներգետիկ անվտանգության հարցերի շուրջ, որ բաղկացած կլինի երկու հատվածից` քաղաքական հայտարարություն եւ գործողությունների ծրագիր, որտեղ գրանցված կլինեն էներգետիկ անվտանգության ապահովման խնդիրների լուծման ուղղությամբ կատարվող կոնկրետ քայլերը: Ինչպես նշում են բազմաթիվ դիտորդներ, հիմնական թեմաներից մեկը կարող են դառնալ նաեւ ընթացիկ միջազգային քաղաքականության հարցերը, մասնավորապես, իրադրությունը մերձավոր Արեւելքում, չնայած ավելի վաղ այդ թեման ընդգրկված չի եղել օրակարգում:



Գագաթնաժողովի աշխատանքների ընթացքում ուշադրությունից դուրս չեն մնա նաեւ այնպիսի ակտուալ թմաներ, ինչպիսիք են ահաբեկչության դեմ պայքարը, մասայական ոչնչացման զենքերի տարածման կանխարգելումը, տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը, ինչպես նաեւ համաշխարհային տնտեսության եւ ֆինանսների, միջազգային առեւտրի, շրջակա միջավայրի պահպանման զարգացման հարցերը:



Նշենք, որ ինչպես ավելի վաղ էր հայտնվում, G8-ի գագաթնաժողովին կարող է քննարկվել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Բացի այդ, տեղեկատվություն էր տարածվել, որ գագթնաժողովի շրջանակներում կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, սակայն այդ լուրերը չճշտվեցին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---