ԱՊՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԵՆ ԲԵՐՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրներում ընտրությունները շուտով կանցկացվեն ընդհանուր չափանիշներով: Այդ գաղափարը, որը առաջացել էր դեռեւս մեկ տարի առաջ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովում, իր զարգացումն է ստացել Սանքտ-Պետերբուրգում ընթացող վեհաժողովի հերթական նիստում: Ինչպես հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները, Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Ալեքսանդր Վեշնյակովը հայտարարել է, որ «հնարավոր է, արդեն կես տարի անց ուժի մեջ մտնի «ԱՊՀ անդամ-պետություններում ժողովրդավարական ընտրությունների, ընտրական իրավունքների եւ ազատությունների մասին» կոնվենցիան»: Նրա խոսքերով, Քիշնեւի հոկտեմբերյան գագաթնաժողովի ընթացքում 7 պետությունների ղեկավարների կողմից ստորագրված կոնվենցիային միանալու իր ցանկության մասին հայտնել է նաեւ Ադրբեջանը: Փաստաթուղթը ուժի մեջ կմտնի այն բանից հետո, երբ կվավերացվի Համագործակցության բոլոր երկրների կողմից: «Դա թույլ կտա մեր պետություններին ձերբազատվել երկակի չափանիշներից, որոնք հաճախակի կիրառվում են միմյանց նկատմամբ քաղաքական շահերից ելնելով»:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---